Թիկնապահական և պահնորդական աշխատանք
Թաքթիքալ Սեքյուրիթի
Նկարագրություն
«Թաքթիքալ Սեքյուրիթի»-ն հրավիրում է աշխատանքի
Եթե դու ֆիզիկապես պատրաստված ես, կարգապահ ես և պատասխանատվությունից չես խուսափում՝ սա քո հնարավորությունն է դառնալու պրոֆեսիոնալ անվտանգության թիմի անդամ։
Մենք փնտրում ենք աշխատակիցների պահնորդական և թիկնապահական գործունեության համար։
Պարտականություններ
- Տարածքի և օբյեկտի անվտանգության ապահովում
- Պարբերական շրջայցերի իրականացում
- Ներքին կարգապահության վերահսկում
- Արագ և ճիշտ արձագանք արտակարգ իրավիճակներում
- Տվյալների գրանցում և հերթափոխի հստակ փոխանցում
Ինչ ենք փնտրում
- Պատասխանատու և վստահելի անձինք
- Թիմում աշխատելու պատրաստակամություն
- Կայուն և երկարաժամկետ աշխատանքի մոտիվացիա
- Ֆիզիկապես պատրաստված թեկնածուներ
Պահանջներ
- Սպորտային տվյալներ՝ պարտադիր
- Հասակ՝ 174 սմ և բարձր
- Կարգապահություն և պարտաճանաչություն
Աշխատանքային պայմաններ
- Գրաֆիկ՝ 15 օր աշխատանք / 15 օր հանգիստ
Ապահովվում է՝
- սնունդ
- մարզասրահ
- սպորտային սնունդ
- հանդերձանք
- տրանսպորտ
- կացարան՝ բոլոր հարմարություններով
- Գրանցված աշխատավարձ՝ 410,000 դրամ
- Մաքուր աշխատավարձ՝ 300,000 դրամ (15 օրվա համար)
Աշխատավարձի բարձրացման հնարավորություն՝ կախված մասնագիտական պատրաստվածությունից և աշխատանքի արդյունավետությունից։
Աշխատանքը գտնվում է մարզում
Տրանսպորտը տրամադրում է կազմակերպությունը
Եթե չունեք սպորտային տվյալներ, խնդրում ենք չդիմել։
Հարցազրույցի մասնակցելու համար պարտադիր է նախապես զանգահարել և հերթագրվել։
Հեռախոսահամար՝ 043 777 888
Թաքթիքալ Սեքյուրիթի՝ անվտանգության ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպություն է, որն իրականացնում է թիկնապահական և պահնորդական ծառայություններ՝ ապահովելով անձանց, բիզնեսների և տարբեր օբյեկտների անվտանգությունն ու վերահսկողությունը։
Մենք համատեղում ենք փորձը, կարգապահությունը և ժամանակակից անվտանգության մոտեցումները՝ ստեղծելով վստահելի և կայուն պաշտպանություն յուրաքանչյուր գործընկերոջ համար։ Կազմակերպության գործունեության հիմքում պատասխանատվությունն է, արագ արձագանքը և պրոֆեսիոնալ աշխատանքը՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։
«Թաքթիքալ Սեքյուրիթի»-ն առաջարկում է՝
- Անձնական թիկնապահական ծառայություններ
- Պահնորդական ծառայություններ բնակելի և կոմերցիոն տարածքների համար
- Օբյեկտների շուրջօրյա հսկողություն
- Անվտանգության ռիսկերի գնահատում
- Կանխարգելիչ և օպերատիվ անվտանգության լուծումներ
Մեր թիմը կազմված է պատրաստված և պատասխանատու մասնագետներից, ովքեր գործում են բարձր կարգապահությամբ, գաղտնիության պահպանմամբ և իրավիճակին արագ հարմարվելու ունակությամբ։
Մենք վստահ ենք, որ անվտանգությունը պարզապես ծառայություն չէ․ դա վստահություն է, որը կառուցվում է ամեն օրվա աշխատանքի, զգոնության և նվիրվածության միջոցով։
«Թաքթիքալ Սեքյուրիթի» — անվտանգություն, որը միշտ մեկ քայլ առաջ է։