Տեխնոլոգ / վաճառքի մասնագետ
Pano LLC
Նկարագրություն
«Պանո» ընկերությունը փնտրում է Տեխնոլոգ հացի արտադրման ոլորտում։
Աշխատանքային պարտականություններ
- Հաստատել և պահպանել հաճախորդների հետ գործարար հարաբերություններ
- Ներգրավել նոր հաճախորդներ
- Մասնակցել մասնագիտացված թրեյնինգների և դասընթացների
- Պատշաճ կերպով ներկայացնել հումքերի կիրառությունը հաճախորդներին և որպես տեխնոլոգ իրականացնել հատուկ թխումներ
- Կազմել ժամանակացույց հաճախորդների մոտ վաճառվող հումքերով թխումների հետ կապված
- Թխումների և հումքերի իրացման առանձնահատկությունների մասով պարբերաբար ունենալ քննարկումներ անմիջական ղեկավարի և գործընկերների հետ
- Ուսումնասիրել և վերլուծել շուկայի առանձնահատկությունները։
Անհրաժեշտ հմտություններ
- Աշխատանքային փորձ որպես տեխնոլոգ
- Հացի կամ հրուշակագործության տեխնոլոգիաների տիրապետում
- Համակարգված աշխատելու կարողություն,
- Բանակցելու ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն,
- Սովորելու ցանկություն
«Պանո» ՍՊԸ-ն հանդիսանում է հացամթերք արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունն իր նախնական գործունեությունը սկսել է փոքր աշխատակազմով, որը տեսականու ավելացման և արտադրանքի սպառման մեծացմանը զուգընթաց տարեցտարի ավելացել է, և այժմ աշխատողների թիվը դարձել է գրեթե 200: Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ, որը սպառվում է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում և այլուր: Մեր արտադրանքը մեծամասամբ իրացվել և իրացվում է Հայաստանի բարձրակարգ ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում, արագ սննդի կետերում և խանութներում, իսկ 2020 թ. մարտից սկսած մեծ սպառում է գտել նաև «Երևան Սիթի», «Նոր Զովք» , «Էվրիկա» , «Ծիրան» և այլ սուպերմարկետների ցանցերում: