Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեխնիկական վերահսկողության բաժնի պետ և պայմանագրային պարտավորությունների կատարման պատասխանատու

Actual HR Partner

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
02.08.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք բարձր որակավորում ունեցող և պատասխանատու մասնագետի, ով կղեկավարի ընկերության տեխնիկական վերահսկողության բաժինը, կապահովի շինարարական աշխատանքների համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին, տեխնիկական նորմերին և որակի պահանջներին, ինչպես նաև կվերահսկի պայմանագրային պարտավորությունների լիարժեք և ժամանակին կատարումը։

Պարտականություններ

  • Ղեկավարել տեխնիկական վերահսկողության բաժնի աշխատանքները և ապահովել ստորաբաժանման արդյունավետ գործունեությունը։
  • Իրականացնել շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողություն՝ ապահովելով դրանց համապատասխանությունը նախագծերին, տեխնիկական նորմերին և գործող օրենսդրությանը։
  • Վերահսկել շինարարական աշխատանքների որակը, ծավալները և կատարման ժամկետները։
  • Ապահովել պայմանագրային պարտավորությունների կատարման մշտադիտարկումը և վերահսկողությունը՝ ինչպես ընկերության, այնպես էլ կապալառուների և ենթակապալառուների կողմից։
  • Վերլուծել պայմանագրային ռիսկերը, ներկայացնել առաջարկություններ և ապահովել դրանց արդյունավետ կառավարումը։
  • Համակարգել համագործակցությունը պատվիրատուների, նախագծային կազմակերպությունների, կապալառուների, տեխնիկական հսկողության և պետական վերահսկող մարմինների հետ։
  • Կազմակերպել օբյեկտների տեխնիկական ընդունման, հանձնման և անհրաժեշտ փաստաթղթերի ձևավորման գործընթացները։
  • Վերահսկել կատարված աշխատանքների ակտերի, տեխնիկական հաշվետվությունների և համապատասխան փաստաթղթերի պատրաստումը։
  • Բացահայտել տեխնիկական անհամապատասխանությունները, մշակել շտկման միջոցառումներ և վերահսկել դրանց իրականացումը։
  • Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը՝ նախագծերի տեխնիկական վիճակի և պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ շինարարության, քաղաքացիական ճարտարագիտության կամ հարակից տեխնիկական ոլորտում։
  • 5+ տարվա աշխատանքային փորձ տեխնիկական վերահսկողության, շինարարության կամ նախագծերի կառավարման ոլորտում։
  • ՀՀ շինարարական նորմերի, տեխնիկական կանոնակարգերի և պայմանագրային հարաբերությունների վերաբերյալ գերազանց գիտելիքներ։
  • AutoCAD, Microsoft Office և ծրագրերի իմացություն։
  • Վերլուծական մտածողություն, կազմակերպչական և բանակցային բարձր հմտություններ։
Ընկերության մասին
address
Հասցե
Խանջյան 19
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
37444303028

Our Vision:

To develop and implement Human Resource Management standards adapted to the Armenian business environment. To create a business management system that reflects our national cultural characteristics when defining employment relationships.

Our Mission:

Regardless of the organization's legal form or field of activity, to promote the implementation and execution of Human Resource Management procedures within their business environment.

Our Development Strategy:

To establish a new culture of providing Human Resource Management outsourcing services in the Armenian business environment - one that is unique in itself and efficient.

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում