Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեխնիկական սպասարկման (վերանորոգման) մասնագետ

Հայսելլ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
31.07.2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում տեխնիկական սպասարկման մասնագետի մեր թիմին միանալու։

Պարտականություններ

  • Ավտոմատացված սարքերի (սկաներներ, պրինտերներ, կշեռքներ և այլն) տեխնիկական սպասարկում,
  • Սարքավորումների անսարքությունների հայտնաբերում և վերանորոգում,
  • Պարբերական ստուգումների և պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացում,
  • Աշխատանքների վերաբերյալ զեկույցների պատրաստում,
  • Հաճախորդների տեխնիկական խորհրդատվության տրամադրում:

Պահանջներ

  • Տեխնիկական կրթություն,
  • Ոլորտում ունեցած աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և խնդիրներին արագ արձագանքելու կարողություն:

Մենք առաջարկում ենք՝

  • Առողջական ապահովագրություն,
  • Տարեկան 4 Day Off,
  • Հայաստանում շուրջ 40+ սպորտ կոմպլեքսների անդամկացության զեղչված փաթեթներ,
  • Կարիերայի աճի հնարավորություն

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 10:00-19:00

Աշխատավայր ՝ Կենտրոն (Չարենցի փողոց)։

Ընկերության մասին
address
Հասցե
Չարենց 113/1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 94 535574

Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։

Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում