Տեխնիկական սպասարկման սկսնակ մասնագետ
Ինովատեխ
Նկարագրություն
"Ինովատեխ" ընկերությունը փնտրում է Տեխնիկական սպասարկման սկսնակ մասնագետ։
Եթե ունեք տեխնիկական մտածելակերպ, հետաքրքրված եք սարքավորումների աշխատանքով և ցանկանում եք զարգանալ ոլորտում, ապա այս աշխատանքը կարող է հենց Ձեզ համար լինել։
Պարտականություններ
- Օդափոխության և ջեռուցման համակարգերի տեխնիկական սպասարկում
- Սարքավորումների աշխատանքի ստուգում և պարբերական սպասարկում
- Տեխնիկական խնդիրների հայտնաբերում և հնարավորության դեպքում դրանց լուծում
- Սպասարկման աշխատանքների իրականացում սահմանված գրաֆիկով
Պահանջներ
- Տեխնիկական նվազագույն գիտելիքների առկայություն
- Օդափոխության և ջեռուցման համակարգերի վերաբերյալ ընդհանուր պատկերացում
- Տեխնիկական գործիքներով աշխատելու պատրաստակամություն
- Պատասխանատվություն և կարգապահություն
- Սովորելու և մասնագիտական աճի ցանկություն
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 098 363093
Inovatech ընկերությունը մասնագիտացած է կլիմատեխնիկական համակարգերի նախագծման, տեղադրման և սպասարկման մեջ։ Մենք աշխատում ենք ժամանակակից HVAC տեխնոլոգիաներով՝ ներառյալ VRF համակարգեր, չիլլերներ, կոնդիցիոներներ և օդափոխության համակարգեր՝ ապահովելով արդյունավետ և որակյալ լուծումներ տարբեր նախագծերի համար։