Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեխնիկական սպասարկման մասնագետ

ԷկոՎիլ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Ինժեներական
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
28.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ԷկոՎիլը, ՀՀ-ում բացված վերականգնվող էներգետիկայի առաջին ընկերություններից մեկը, արդեն իսկ համարվում է ոլորտի առաջատարներից։ Տարիների ընթացքում կուտակելով մեծ փորձ ՝ մենք վստահորեն շարունակում ենք առաջնորդվել անդադար ինքնակատարելագործման և թիմային զարգացման ռազմավարությամբ։

Անընդհատ աճելով և ընդլայնելով գործունեության մեր տիրույթը մոլորակի տարբեր անկյուններում՝ մենք նպատակ ունենք տարածել վերականգնվող էներգետիկայի տենդենցը, որը կնպաստի ապագայում մեր մոլորակի առավել կայուն և անվտանգ միջավայրի ձևավորմանը։

Պարտականություններ

  • Ֆոտովոլտային և ջերմային համակարգերի սպասարկում,
  • Փոխակերպիչների փորձարկում,
  • Աշխատանքային ֆայլերի վարում,
  • Մոնիթորինգ համակարգերի ակտիվացում,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում:

Պահանջներ

Տվյալ ամբողջ դրույքով հաստիքը նախատեսում է․

  • Տեխնիկական թեքումով բարձրագույն կրթություն (ցանկալի է),
  • Արագ կողմնորոշվելու հմտություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS office package),
  • Շինարարական նորմերի և ստանդարտների իմացություն,
  • Սեփական մեքենայի առկայություն:

ԷկոՎիլյան առավելություններ

  • Ճկուն գրաֆիկ։
  • Ֆիքսված աշխատավարձ։
  • Պարգևավճարների և խրախուսման այլ ծրագրեր։
  • Էկոլոգիայի և սոցիալական պատասխանատվության վրա դրական ներգործելու հնարավորություն։
  • Զեղչեր ԷկոՎիլյան պրոդուկտների համար։
  • Ոչ աշխատանքային օր ծննդյան կապակցությամբ:
  • Տարեկան վճարովի 20 արձակուրդային օրվա փոխարեն 32 օր (ամեն ամիս հավելյալ 1 ազատ օր ունենալու հնարավորություն)։
  • Ուրախ ուրբաթներ ամեն ամիս, երբ աշխատանքը ավարտվում է 13։00-ին։
  • Ռեֆերալ ծրագրերի ճկուն համակարգ։
  • Հաճախակի կազմակերպվող միջոցառումներ և ջերմ մթնոլորտ կազմակերպության ներսում։
  • Սեփական գիտելիքները և հմտությունները զարգացնելու և բարելավվելու լայն հնարավորություններ տարատեսակ մասնագիտական և հոգեբանական վերապատրաստումների և դասընթացների միջոցով (Կազմակերպության կողմից ֆինանսավորվող)։
  • Բարձր եկամուտների ձգտելու և հասնելու իրատեսական ճանապարհներ։

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրե՞ց

Այդ դեպքում մի՛ սպասեք և միացե՛ք մեր պրոֆեսիոնալ թիմին, և ունեցե՛ք Ձեր ներդրումը աշխարհում արդիական և նորարարական համարվող ոլորտներից մեկում։

Դիմելու համար կարող եք զանգահարել 077777498, կամ պարզապես ուղղարկել Ձեր ինքնակենսագրականը մեր էլեկտրոնային հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքը։

Ընկերության մասին
address
Հասցե
Մամիկոնյանց 42-44
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
077777498

Who are we?
Welcome to EcoVille, an industry pioneer and leader in sustainable energy solutions. With a rich legacy as one of the oldest and largest companies in the solar field in Armenia, we have consistently driven innovation and excellence. Our commitment to harnessing the power of the sun for a cleaner tomorrow is backed by years of expertise and a strong legacy of environmental stewardship. Join our esteemed team and be part of a legacy that continues to shape the future of solar energy in Armenia and beyond. Elevate your career with us as we strive for excellence and sustainability in every endeavour.

EcoVille - Powered by Sun!

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում