Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեխնիկական սպասարկման ինժեներ

Յունիմայն ՍՊԸ

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
09.10.2026

Նկարագրություն

Փնտրում ենք աշխատակից՝ ինժեներական թիմին միանալու համար, ով կմասնակցի ընկերության կողմից վաճառվող և սպասարկվող տարբեր տեսակի տեխնիկայների սպասարկման և վերանորոգման աշխատանքներին։

Պարտականություններ

  • Գեներատորների, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկաների պլանային և ընթացիկ սպասարկման աշխատանքների իրականացում,
  • Սարքավորումների տեխնիկական զննում, խնդիրների ախտորոշում և վերանորոգում,
  • Սպասարկման ընթացքում անհրաժեշտ պահեստամասերի և նյութերի ճիշտ ընտրության աջակցություն,
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ տեխնիկական տեղեկատվության ներկայացում :

Պահանջներ

  • Տեխնիկական կամ ինժեներական կրթություն՝ ցանկալի,
  • Տեխնիկայի և մեխանիզմների նկատմամբ հետաքրքրություն ,
  • Տեխնիկական մտածողություն և տրամաբանված մոտեցում խնդիրների լուծմանը,
  • Էլեկտրական և մեխանիկական համակարգերի վերաբերյալ բազային գիտելիքներ՝ ցանկալի
  • Աշխատանքային փորձ տեխնիկական սպասարկման ոլորտում՝ ցանկալի, բայց պարտադիր չէ
  • Պատասխանատվություն և կարգապահություն
  • Թիմում աշխատելու և գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
  • Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն
  • Գործուղումների կամ տարբեր հասցեներում սպասարկման աշխատանքների պատրաստակամություն
  • Վարորդական իրավունքի առկայությունը՝ ցանկալի

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝

  • Երկուշաբթի-Շաբաթ
  • 10:00-19:00
Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Սասունցի Դավիթ 70/8
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 338 63333

Յունիմայն ընկերությունը հանդիսանում է շինարարական տեխնիկայի, գյուղտեխնիկայի, հոսանքի գեներատորների,ավտոմատիկայի, պնևմատիկայի առաջատար ներկրողներից մեկը Հայաստանում: Մենք հանդիսանում ենք աշխարհահռչակ մի շարք բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀԱյաստանում, ինչպիսիք են ՝LiuGong,Tavol,Gpower,Daewoo, Kripal, Air Top և այլն:

Արդեն այսօր «Յունիմայն»-ն համագործակցում է հայաստանյան ավելի քան 1000 խոշոր և միջին կազմակերպությունների հետ։

«Յունիմայն» ՍՊԸ-ի աշխատանքային սկզբունքն է՝ յուրաքանչյուր հաճախորդի ապահովել որակյալ ապրանք և բարձրակարգ սպասարկում:

Մեր նպատակն է լինել առաջատարը վաճառքի և սպասարկման ոլորտում:

Կարևորելով առողջ և թափանցիկ տնտեսություն կառուցելու նշանակությունը՝ «Յունիմայն» ընկերությունը գործում է տնտեսական զարգացումների արդիական պահանջներին համապատասխան։
Հեռ՝. 011 20 25 08 Էլ.հասցե՝. info@unimine.am

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում