Տեխնիկական սպասարկման բանվոր
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ
Հիմնական գործառույթներ
- Արտադրամասի և հարակից շենք-շինությունների ընթացիկ տեխնիկական սպասարկում և վերանորոգում
- Ջրագծերի և կոյուղագծերի սպասարկում ու անհրաժեշտության դեպքում վերանորոգում
- Դռների, փականների, կահույքի և այլ գույքի վերանորոգում ու կարգավորում
- Գույքի, բեռների և անհրաժեշտ պարագաների տեղափոխում և դասավորում
- Արտաքին տարածքի և այգու խնամք ու բարեկարգում
- Շենք-շինությունների սեզոնային նախապատրաստական աշխատանքներ
- Արտադրամասերում սահմանված ջերմաստիճանային ռեժիմների վերահսկում
- Տարբեր ընթացիկ տեխնիկական և կենցաղային խնդիրների լուծում
Պահանջներ՝
- ունեք տեխնիկական և վերանորոգման աշխատանքների գործնական հմտություններ,
- կարողանում եք աշխատել ձեռքի գործիքներով,
- ունեք սանտեխնիկական կամ նմանատիպ աշխատանքների փորձ,
- պատրաստ եք կատարել ֆիզիկական աշխատանք,
- պատասխանատու, կարգապահ և աշխատասեր եք։
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: