Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեխնիկական սարքավորումների տեղադրող

ՋԻ-ԷՍ-ՍԻ ՍՊԸ

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
04.12.2025

Նկարագրություն

GSC-ի մասին

«ՋԻ-ԷՍ-ՍԻ» ՍՊԸ-ն շուրջ 10-ից ավելի տարի է գործում անվտանգության համակարգերի ոլորտում և հանդիսանում է Hikvision-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը ներմուծում, վաճառում, տեղադրում և սպասարկում է անվտանգության համակարգեր՝ տեսահսկման, մուտքի հսկման, հակահրդեհային և «խելացի տուն» լուծումների ոլորտներում։

«ՋԻ-ԷՍ-ՍԻ» ՍՊԸ-ն համարվում է անվտանգության ոլորտի առաջատարներից մեկը և պաշտոնական գործընկեր է մի շարք համաշխարհային բրենդների՝ Hikvision, ITC, Rubezh, DSC, TOTEN, Delta, Paritet, Ruijie։ Ընկերության հաճախորդների շարքում են ՀՀ պետական մարմիններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր մասնավոր կազմակերպություններ։

Ձեր մասին

Որպես տեխնիկական սարքավորումների տեղադրող՝ Ձեր հիմնական նպատակն է ապահովել անվտանգության համակարգերի որակյալ տեղադրում, մասնակցել սպասարկման և վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաև աջակցել հաճախորդներին սարքավորումների արդյունավետ օգտագործման հարցում՝ նպաստելով GSC ընկերության բարձր մասնագիտական ստանդարտների պահպանմանը։

Պաշտոնի մասին

Որպես տեխնիկական սարքավորումների տեղադրող՝ Դուք կունենաք հետևյալ հիմնական պարտականությունները.

  • Անվտանգության համակարգերի (տեսահսկման, մուտքի հսկման, հակահրդեհային և այլ) տեղադրում և մոնտաժում՝ ըստ նախագծային պահանջների,
  • Տեխնիկական սխեմաների և հրահանգների ճիշտ կիրառություն մոնտաժման ու սպասարկման ընթացքում,
  • Գործիքների և սարքավորումների անվտանգ և արդյունավետ օգտագործում,
  • Հաճախորդներին սարքերի օգտագործման և անվտանգության հիմնական կանոնների պարզ և հասկանալի ներկայացում,
  • Անհրաժեշտ փաստաթղթերի ու բանավոր ցուցումների տրամադրում հաճախորդներին,
  • Համագործակցություն թիմի անդամների հետ և աշխատանքային կարգապահության պահպանում։

Անհրաժեշտ հմտություններ

  • Կրթություն՝ տեխնիկական կամ հարակից ոլորտում,
  • Բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Տեխնիկական գործիքների (դռել, պերֆերատոր և այլն) հետ աշխատելու հմտություններ,
  • Ֆիզիկական բավարար տվյալներ,
  • Բարձր հաղորդակցման հմտություններ,
  • Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։

Համալրման փուլեր

  • Հարցազրույց Magnus-ի ներկայացուցչի հետ։ Այս փուլում պարզվում է ձեր նախնական հետաքրքրվածությունը հաստիքով և կազմակերպությամբ,
  • Հարցազրույց GSC ընկերության հետ։ Այս փուլում գնահատվում է ձեր մասնագիտական և մշակութային համապատասխանությունը,
  • Փորձաշրջան։ Այն տևում է մի քանի օր և ներառում է ծանոթացում աշխատանքային միջավայրին, հմտությունների ստուգում և գնահատում, թե որքան արագ և արդյունավետ կկարողանաք յուրացնել նոր աշխատանքը։

Ինչու՞ միանալ GSC-ին

  • Աշխատել անվտանգության համակարգերի ոլորտում առաջատար ընկերությունում,
  • Զարգացնել տեխնիկական հմտություններ և ստանալ փորձ առաջատար բրենդների սարքավորումների հետ,
  • Ներգրավվել խոշոր պետական և մասնավոր նախագծերում,
  • Աշխատել թիմում, որտեղ արժեքավորվում են կարգապահությունը, պրոֆեսիոնալիզմը և պատասխանատվությունը։

Վայելել ընկերության կողմից տրամադրվող բենեֆիթները․

  • Ծառայողական մեքենայի տրամադրում,
  • Լանչի ապահովում աշխատակիցների համար,
  • Առողջապահական ապահովագրություն (6 ամիս և ավել աշխատած աշխատակիցների համար),
  • Բոնուսներ՝ կատարողականի հիման վրա,
  • Մրցակցային աշխատավարձ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 10:00 – 19:00։

Գտնվելու վայրը՝ Երևան։

Աշխատանքի տեսակ՝ ամբողջ դրույք։

Աշխատանքի պայմանագիր՝ մշտական։

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Աճեմյան 18/44
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
041930950

GSC ընկերությունը հիմնադրվել է 2014 թ-ին։ Այն ՀՀ տարածքում գործող առաջար ընկերություններից է, ով զբաղվում է անվտանգության սարքավորումների ներմուծմամբ, մանրամեծածախ վաճառքով, դրանց տեղադրմամբ և սպասարկմամբ։

Ընկերությունը զբաղվում է նաև հակահրդեհային, կայանատեղիների, մուտքի-ելքի հսկման համակարգերի, աուդիոհամակարգերի ներմուծմամբ տեղադրումով և սպասարկմամբ։

GSC ընկերությունը հանդիսանում է մի շարք բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից է «HIKVISION» համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշը

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում