Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեխնիկական պայմանների նախագծերի համակարգող (ինժեներ)

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ինժեներական
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
18.07.2026

Նկարագրություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը փնտրում է Տեխնիկական պայմանների նախագծերի համակարգող (ինժեներ), ով կմիանա իր մասնագիտական թիմին և կնպաստի ջրամատակարարման ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ու զարգացմանը։

Պարտականություններ

  • Ընկերության ուժերով իրականացվող տեխնիկական պայմանների առաջարկների խոշորացված նախահաշիվների կազմում, դրանց լուծումների տեղում ստուգում, վերանայում, համակարգում;
  • Ընկերության հետ պայմանագրային կարգով աշխատող նախագծային կազմակերպությունների աշխատանքների համակարգում, Ընկերության ուժերով տրված տեխնիկական պայմանների առաջարկների հիմքով, այդ նախագծային կազմակերպությունների կողմից իրականացված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրում, տեխնիկական և նորմատիվային լուծումների ստուգում, կատարողական ակտերի և ժամկետների հսկում, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման ելակետերի ստուգում և համապատասխան միացման նախահաշիվների կազմում;
  • Նախագծման ենթակա տեխնիկական պայմանների առաջարկների հիմքով նախագծային կազմակերպությունների կողմից ներկայացված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրում, տեխնիկական և նորմատիվային լուծումների ստուգում;
  • Ընկերության կայքում տեղադրված շին. մոնտաժային միավոր գների եռամսյակային ժամկետների հսկում և համակարգում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն;
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ;
  • Թիմային աշխատանք;
  • Հաղորդակցման հմտություններ;
  • Կազմակերպչական ունակություններ;
  • Համակարգչային հիմնական կիրառական ծրագրերի տիրապետում (Ms Office, PowerPoint, G Suite);
  • Վարորդական վկայականի պարտադիր առկայություն:

Հավելյալ նշումներ

Ընկերությունը տրամադրում է՝

  • Առողջության ապահովագրություն,
  • 25 աշխատանքային օր ամենամյա արձակուրդ:

Աշխատանքի հասցեն գտնվում է՝ ք. Երևան, Աբովյան 62:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Աբովյան 66
address
Աշխատակիցների քանակ
1001+

Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում