Տեխնիկական ինժեներ
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Նկարագրություն
«Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի վաճառքի գծով և արհեստագործական փորձով տեխնիկական ինժեների՝ Ընկերության զարգացող թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Ապահովել շարժական սիլոսների և հարդարման աշխատանքների մեքենայացման աշխատանքներ
- Իրականացնել սիլոսների տեղադրման և շահագործման դասեր,թրեյնինգներ
- Մասնակցել տեսանյութերի նկարահանմանը, վեբինարներին և ցուցահանդեսներին
- Անմիջական մասնակցություն ունենալ արտադրատեսականու նմուշների արտադրությանը
- Անմիջական մասնակցություն ունենալ միջոցառումների նախապատրաստման աշխատանքներին (միջոցառումների պլանի կառուցում, գիպսաստվարաթղթե կոնստրուկցիաների կառուցում, արտադրանքի նմուշների տեղադրում ստենդում և այլն)
- Ընկերության ապրանքատեսականու փորձարկումների կազմակերպում և իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Շինանյութերի, չոր շինարարական խառնուրդների, գիպսաստվարաթղթե թիթեղների հետ աշխատելու փորձ
- Հիմնական գիտելիքներ սվաղման, ներկման, սալիկապատման ոլորտում
- Ընդհանուր շինարարական աշխատանքների փորձը և ձեռքով աշխատելու ունակությունը ողջունելի է
- Համակարգչային հմտություններ (Word, Excel,)
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: