Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեխնիկական ինժեներ

Բի Լայն

Ոլորտ` Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Վերջնաժամկետ` 28.08.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Բի Լայն ՍՊԸ-ն փնտրում է լուծումների ինժեների Hewlett Packard Enterprise ընկերության պաշտոնական սերվիս կենտրոնում աշխատելու համար։

Պարտականություններ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաներում կիրառվող սարքավորումների (սերվերներ, տվյալների պահպանման համակարգեր, ցանցային սարքեր, կիբեր անվտանգության համակարգեր և այլն) և ծրագրային ապահովման հետ կապված սերվիսային աշխատանքների իրականացում։ Մասնավորապես՝ տեղադրում, կոնֆիգուրացում, ադմինիստրավորում, սպասարկում, խնդիրների ախտորոշում և վերանորոգում։
  • Կրթական պրոցեսներին մասնակցություն (վերը նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ թրեյնինգներին մասնակցություն և սերտիֆիկատների ստացում)։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Տեղեկատվական ոլորտում աշխատանքային փորձ՝ 2 տարուց ոչ պակաս,
  • Համակարգչային ցանցերի կառուցման, ադմինիստրավորման հմտություններ,
  • Օպերացիոն համակարգերի (Vmware vSphere, Windows Server, Linux) տեղակայման ադմինիստրավորման հմտություններ,
  • Տեխնիկական անգլերենի և ռուսերենի իմացություն,
  • Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Վերլուծական մտածողություն,
  • Ժամանակի պլանավորում և վերջնաժամկետների պահպանման ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
  • Նախաձեռնողականություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ․ հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Khanjyan Street 50
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
0037410578825

Ընկերությունը հիմնադրվել է 1996թ.-ին և դարձել ՏՏ ոլորտում Հայաստանի առաջատար ընկերություններից մեկը: Բի Լայն-ը այժմ հանդիսանում է այնպիսի խոշորագույն ընկերությունների գործընկեր և դիսթրիբյուտոր ինչպիսիք են՝ Hewlett-Packard - Gold Partner, Microsoft - Certified Distributor, APC - Certified Distributor, Oracle -Gold Partner, Transcend - Certified Distributor և այլն : Ընկերության բոլոր աշխատակիցները պարբերաբար անցնում են վերապատրաստում իր արտասահմանյան գործընկերների մոտ և ունեն համապատասխան որակավորման հավաստագրեր: Բի Լայն-ի գործընկերների ցանկը համալրում են են Հայաստանի խոշորագույն բանկերը՝ ՀՀ կենտրոնական բանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, ԱԳԲԱ Լիզինգը, ՎՏԲ Հայաստան բանկը, Ամերիաբանկը, Հայբիզնեսբանկը Ինեկո բանկը, Արարատ բանկը, Յունիբանկը, Անելիք բանկը, Կոնվերս բանկը, Արմսվիսբանկը, Հայէկոնոմբանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Բիբլոս բանկը, այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսին են՝ Գազպորմ Արմենիա, Զանգեզուրի պղնձամոլիբդենային Կոմբինատը, Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ, Ֆիլիպ Մորիս Արմենիա, ՄՏՍ Հայաստան, Յուքոմ, Գրանդ Քենդի, Երևանի Կոնյակի գործարանն ու Պեռնո Ռիկար Արմենիա, Հարավկովկասյան երկաթուղի, Արմենիա միջազգային օդանավակայաներ, Սինոփսիս Արմենիա, Արմենիան քարդը, Բեռլին-Խեմի, Գուդկրեդիտ և այլոք:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Training program adroad
Ուսում արտերկրում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում