Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
20.05.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իրեն պատվիրակած դպրոցների և մանկապարտեզների կառուցման և վերանորոգման համար փնտրում է տեխնիկական հսկիչների՝ (տեխնիկական հսկիչի հավաստագիրը պարտադիր պայման է)։

Մարզային աշխատողները հնարավորության դեպքում տեխնիկական վերահսկողություն կիրականացնեն իրենց համապատասխան մարզերի շինարարական օբյեկտներում։

Պարտականություններ

  • Վերահսկել շինարարական աշխատանքների գործընթացը, վերահսկել և ստուգել նշահարման աշխատանքները, շինարարության ընթացքում ստուգել և չափագրել գեոդեզիական նիշերը,
  • Պարբերաբար ստուգել բոլոր կատարված շինմոնտաժային աշխատանքների որակն ու տեխնոլոգիական հերթականությունը, նրանց համապատասխանությունը նախագծին, շինարարական նորմերին և կանոններին, հատուկ աշխատանքների տեխնիկական պայմաններին,
  • Ստուգել շինարարությունում օգտագործվող նյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների որակը հաստատող սերտիֆիկատների, տեխնիկական անձնագրերի և լաբորատոր փորձարկումների և վերլուծությունների արդյունքների գոյությունը և, նախագծի ու արտադրանքի որակի պահանջներին անհամապատասխանության դեպքում, արգելել դրանց օգտագործումը, այն ձևակերպելով համապատասխան ակտերով,
  • Կապալառուի կողմից վարվող շինարարության ընդհանուր մատյանում նշել նկատողությունները և դիտողությունները հայտնաբերված թերությունները և դրանց վերացման մասին համապատասխան գրառումները,
  • Մասնակցել հեղինակային հսկողության, պետական քաղաքաշինական հսկողության և այլ լիազորված մարմինների կողմից անցկացվող շինարարության որակի ստուգումներին և հետևել հայտնաբերված թերությունների ժամանակին վերացմանը,
  • Անավարտ աշխատանքների և զգալի թերությունների հայտնաբերման դեպքում կազմել նրանց ցանկը, սահմանել վերացման ժամկետները և անհապաղ տեղյակ պահել իր անմիջական ղեկավարին,
  • Ստորագրել սառեցված (կոնսերվացված) կամ դադարեցված շինարարական օբյեկտների ընդունումը՝ նշելով օբյեկտների տեխնիկական վիճակը,
  • Մասնակցել ինժեներական կոմունիկացիաների և կառույցների, խողովակաշարերի, էլեկտրասարքավորումների փորձարկումներին՝ ստորագրելով համապատասխան փորձարկման ակտեր,
  • Վարել շինարարության ընդհանուր մատյան, կանոնավոր կերպով գրանցել օրական կատարված աշխատանքների ընթացքը, շինհրապարակ ներմուծվող կոնստրուկցիաների, իրերի, նյութերի քանակը և որակը,
  • ՆԽ-ի (նախաձեռնող խումբ) և կապալռուի հետ համատեղ կազմել և վավերացնել ծածկվող աշխատանքների ընդունման ակտերը,
  • Վավերացնել կապալառուի կողմից կազմված և վճարման ներկայացվող կատարողական ակտերը,
  • Պատասխանատու է կատարողական ակտում բերված աշխատանքների ծավալների իսկության և որակի համար,
  • Ստորագրել շինարարության ավարտական ակտերը,
  • Նշված ակտերը չվավերացնելու դեպքում գրավոր ներկայացնել պատճառները,
  • Շենքերի և կառույցների եւ ծրագրի բնապահպանական և սոցիալական երաշխիքների պահանջների անհամապատասխանությանը, կայունությանը և հուսալիությանը սպառնացող թերությունների հայտնաբերման դեպքում անհապաղ տեղյակ պահել իր անմիջական ղեկավարին,
  • Ապահովել, որպեսզի իր անմիջական ղեկավարը իրազեկված լինի շինարարության ընթացքում ցանկացած չնախատեսված հողօգտագործման մասին,
  • Ձեռնարկել գործողությունների ամենօրյա դաշտային մոնիտորինգ ` ապահովելու համար դրանց համապատասխանությունը բնապահպանական և սոցիալական կառավարման պլաններին (ԲՍԿՊ)` ներառյալ բողոքների լուծման մեխանիզմի կիրառումը, պատրաստել մոնիտորինգի օրական, ամսական հաշվետվություններ` շինհրապարակներից օժանդակ լուսանկարներով և տեսանյութերով,
  • Իրակնացանել ԲՍԿՊ-ին համապատասխան Գործառնական Առողջության և Անվտանգության (ԳԱԱ) միջոցառումների իրականացման հսկողություն շինարարական հրապարակում,
  • Անհապաղ իր անմիջական ղեկավարին տեղեկացնել ծրագրի հետ կապված ցանկացած պատահարի կամ վթարի մասին, որը ազդել է Ծրագրի վրա, և որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի, ազդակիր համայնքների, բնակչության կամ աշխատողների վրա, օրինակ ՝ աշխատանքային պատահարներ, որոնք կարող են հանգեցնել լուրջ վնասվածքների կամ տրանսպորտային պատահարներ և այլն,
  • Վերադասի կողմից տրված աշխատանքի բնույթին վերաբերող հանձնարարությունների և աշխատանքների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ճարտարապետաշինարարական, ճարտարագիտական ոլորտների մասնագիտություն,
  • Առնվազն 3 տարվա տեխնիկական հսկիչի աշխատանքային փորձ,
  • Տեխնիկական հսկիչի հավաստագրի պարտադիր առկայություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Վարորդական վկայական, ավտոմեքենայի առկայություն։
Ընկերության մասին
address
Հասցե
31 Karapet Ulnetsi St, Kanaker-Zeytun, Yerevan, Armenia
address
Աշխատակիցների քանակ
151-500

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) մինչև 2015թ. դեկտեմբեր ամիսը գործել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (ՀՍՆՀ) անվան տակ: ՀՍՆՀ ստեղծվել է 1996թ., հաջողությամբ ավարտել է Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երեք վարկային ծրագրեր` 1996-2000թթ. ՀՍՆՀ I (վարկ 2784-AM), 2000-2006թթ.` ՀՍՆՀ II (վարկ թիվ 3348-AM) և 2006-2015թթ.` ՀՍՆՀ III Ծրագիրն իր հիմնական վարկային ֆինանսավորմամբ (վարկ թիվ 4238-AM) և երեք լրացուցիչ ֆինանսավորումներով (4548-AM, 7847-AM և 5071-AM): ՀՍՆՀ իր գործունեության 20 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 900 փոքրամասշտաբ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր:

Նկատի ունենալով ՀՍՆՀ-ի արդյունավետ գործունեությունը փոքրածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման գործում, ՀՀ Կառավարությունը որոշել է շարունակել հիմնադրամի գործունեությունը և աստիճանաբար անցնել դեպի ավելի լայնածավալ միջհամայնքային ենթածրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի #1521-Ն որոշման համաձայն, Սոցիալական ներդրումների հիմնադրամը վերակազմավորվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի: Այն գործում է որպես ինքնավար հաստատություն, որը ղեկավարվում է Խորհրդի կողմից:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
13th salary
13-րդ աշխատավարձ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում