Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեխնիկական գործառնությունների համակարգող (ք․ Երևան)

Ucom

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում, Բանվորական, Սանիտարական
Վերջնաժամկետ`
19.07.2026

Նկարագրություն

Ucom-ը փնտրում է Տեխնիկական գործառնությունների համակարգողի Երևան քաղաքում։

Պարտականություններ

  • Համակարգել B2B/B2C համակցման և սպասարկման թիմի տեխնիկների աշխատանքները` ապահովելով ծառայությունների ժամանակին և ճշգրիտ մատուցում
  • Տրամադրել տեխնիկական և գործառնական աջակցություն տեղադրման և սպասարկման ընթացքում
  • Իրականացնել գործիքների, նյութերի և մարդկային ռեսուրսների արդյունավետ բաշխում՝ օպտիմալ աշխատանքի համար
  • Կատարել ավարտված աշխատանքների և սպասարկման որակի ստուգումներ՝ հաճախորդի բարձր մակարդակի փորձառություն ապահովելու նպատակով

Պահանջներ

  • Օպտիկամանրաթելերի տեղադրման, սպասարկման կամ տեխնիկական համակարգման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Թիմի աշխատանքների համակարգման և կազմակերպչական հմտություններ
  • Վերլուծական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ

Ընկերության մասին
address
Հասցե
Manandyan 33/8
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում