Տեխնիկական բաժնի մասնագետ
Ա․Ա․Բ․ Պրոեկտ ՍՊԸ
Նկարագրություն
«Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Տեխնիկական բաժնի մասնագետի։
Պարտականություններ
- Վերահսկել ընկերության շինարարական տեխնիկաների տեխնիկական վիճակը։
- Հետևել մեխանիկների աշխատանքների կատարմանը, ընթացքին և որակին,
- Կազմակերպել և վերահսկել տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքները,
- Վերահսկել ավտոպահեստամասերի առկայությունը և քանակը,
- Համագործակցել տեղական և միջազգային մատակարարների հետ՝ պահեստամասերի և տեխնիկական նյութերի ձեռքբերման գործընթացում,
- Կատարել պահեստամասերի պահանջարկի վերլուծություն և ներկայացնել ձեռքբերման հայտեր,
- Հետևել օգտագործվող պահեստամասերի ճիշտ հաշվառմանը և շարժին։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն,
- Գիտելիքներ շինարարական, տեխնիկայի կառուցվածքի և աշխատանքի վերաբերյալ,
- Աշխատանքային փորձը տեխնիկական ոլորտում պարտադիր է,
- Վերլուծական մտածողություն, կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում։
- Անգլերենի բազային իմացությունը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական նշված էլ․հասցեին։
AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.
2006 թվականին հիմնադրվեց AAB Construction ընկերությունը։ Մեծ հեռանկարներ ունեցող երկար ճանապարհը սկսվեց ասֆալտապատման փոքրածավալ ծրագրից։
Մեր գերնպատակն է բարելավել մարդկանց կյանքը։ Որակյալ, երկարակյաց ճանապարհները լուծում են բազմաթիվ խնդիրներ, նպաստում տնտեսության զարգացմանը և ստեղծում առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ անհատական և գլոբալ մակարդակում:
Մենք կառուցում ենք մարդկանց համար։ Պատասխանատու մոտեցումը և բարձր որակը թույլ են տալիս նայել առաջ ու տեսնել, թե ինչպես է մեր գործունեությունը նպաստում գեղեցիկ կյանքի և ապահով կենսական միջավայրի ստեղծմանը: