![Yerani Travel LLC logo](/upload/logo/12266300logo.png)
Տեխնիկական բաժնի ղեկավար
Yerani Travel LLC
Նկարագրություն
"Թեժ լեռ" հանգստյան տունը փնտրում է բանիմաց, առաջնորդական և կազմակերպչական հմտություններով օժտված թիմակցի՝ Տեխնիկական սպասարկման բաժինը ղեկավարելու համար։
Եթե կարծում եք, որ այս աշխատանքը Ձեզ համար է և պատրաստ եք միանալ մեր թիմին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային փոստին:
Մենք սպասում ենք Ձեզ։
Պարտականություններ
• Իրականացնել օբյեկտների կանոնավոր ստուգումներ՝ խնդիրները բացահայտելու և լուծելու, վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար
• Մշակել վերանորոգման աշխատանքների ժամանակացույցերը և գնահատել վերանորոգման ծախսերը
• Պլանավորել և վերահսկել վերանորոգման և այլ աշխատանքների իրականացման հետ կապված բոլոր գործողությունները
• Բաշխել աշխատանքային ծանրաբեռնվածությունը և վերահսկել անձնակազմի աշխատանքը
• Վերահսկել սարքավորումների գույքագրումը, անհրաժեշտության դեպքում նոր մատակարարումների պատվեր-հայտեր ներկայացնել
• Վերահսկել ծախսերը և տեխնիկական սպասարկման համար նախատեսված բյուջեն
• Համակարգել արտաքին կապալառուների հետ մասնագիտացված սպասարկման կամ վերանորոգման աշխատանքները
• Վարել սպասարկման մատյաններ և զեկուցել ամենօրյա գործունեության մասին
• Ապահովել առողջության և անվտանգության ընթացակարգերի պահպանումը
•Վերահսկել այգեգործական աշխատանքների կատարումը
•Վերահսկել լողավազանի ջրի ջերաստիճանի պահպանման և մաքրման աշխատանքները
Պահանջներ
• Աշխատանքային փորձ՝ տեխնիկական սպասարկման մենեջերի կամ այլ ղեկավար հաստիքում
• Տեխնիկական սպասարկման աշխատանքների պլանավորման փորձ
• Սանտեխնիկայի, ատաղձագործության, էլեկտրական համակարգերի և այլնի տեխնիկական ասպեկտների լավ իմացություն
• Մեքենաների և սարքավորումների աշխատանքի իմացություն
• Բաժնի գործունեությանն հետևելու և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ կազմելու ունակություն
• Գերազանց հաղորդակցման, կազմակերպչական, առաջնորդական և միջանձնային հմտություններ
• Բիզնես կառավարման ոլորտում կամ այլ մասնագիտական կրթությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 10։00-19։00
Երկկողմանի տրանսֆերը Վանաձորից և սնունդն ապահովում է ընկերությունը: