Տեխնիկական աջակցման մասնագետ
FNet
Նկարագրություն
Մեր թիմը համալրվում է, մենք փնտրում ենք տեխնիկական աջակցման մասնագետ, ով կապահովի բաժանորդների տեխնիկական հարցերի արագ լուծում, կաջակցի հերթապահ ինժեներներին , ինչպես նաև կառաջադրի համապատասխան լուծումներ։
Պարտականություններ
- Արդեն իսկ գրանցված հայտերի հիման վրա կապ հաստատել բաժանորդների հետ, բացահայտել խնդիրը, տալ լուծում և/կամ ուղղորդել համապատասխան բաժին,
- պատասխանել հերթապահ ինժեներների զանգերի, տալ լուծում առաջացած խնդիրներին,
- մասնագետներին պատասխանել օնլայն նամակագրությամբ՝ տեխնիկական լուծումներ առաջարկելու նպատակով։
Պահանջներ
- Բազային ցանցային գիտելիքներ/ IP, TCP, DHCP, Router, Switch/,
- արագ սովորելու ունակություն,
- սթրեսակայություն,
- թիմային աշխատանք,
- բանավոր խոսքի վարժ տիրապետում,
- հայերեն, ռուսերեն լեզուների լավ իմացութուն, անգլերենը՝ որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային ժամերը՝ լողացող/ երեկո։
Fnet-ը մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից մեկն է Հայաստանում։ Fnet-ը նաև մեր երկրում ռուսաստանյան օպտիկամալուխային ցանցի ներդրող երկու առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչն է: Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Մեր առաքելությունը և նպատակը՝ Մատուցվող ծառայությունները դարձնել հասանելի ողջ ՀՀ տարածքում։ Մատուցել այնպիսի ծառայություն, որը գին/որակ համադրության մեջ լավագույնն է։ Ստեղծել մեծ ընտանիք՝ կազմված բաժանորդներից և աշխատակիցներից՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում Որպես սոցալապես պատասխանատու բիզնես աջակցել հասարակության ընդհանուր զարգացմանը և հատկապես ֆիզիկապես և մտավոր առողջ սերնդի ձևավավորմանը։