
Տեխնիկական աջակցման մասնագետ
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք տեխնիկական աջակցման մասնագետ Ucom ընկերությունում աշխատելու համար։
Եթե պատրաստ ես օգտագործել գիտելիքներդ, փորձդ և ունակություններդ՝ օգնելու մարդկանց մշտական և որակյալ կապ ունենալ, ապա հրավիրում ենք միանալ մեր թիմին։
Պարտականություններ
Ի՞նչ ես անելու որպես տեխնիկական աջակցման մասնագետ՝
- Պատասխանելու ես հեռախոսազանգերին՝ լուծելով առաջացած տեխնիկական խնդիրները,
- Հարցերի միջոցով բացահայտելու ես առաջացած խնդիրները,
- Խնդիրներին տալու ես հնարավորինս արագ ու արդյունավետ լուծումներ,
- Անհրաժեշտության դեպքում փոխանցելու ես խնդիրը համապատասխան բաժիններ,
- Հետևելու ես բաժանորդի կողմից ներկայացված խնդրի լուծման ընթացքին։
Պահանջներ
Դիմի՛ր, եթե՝
- Ունես բարձրագույն կրթություն տեխնիկական ոլորտում,
- Քեզ ծանոթ են հետևյալ պրոտոկոլները՝ IPv4, TCP/UDP, DHCP & ARP,
- Կարողանում ես բացահայտել անսարքությունները,
- Ճկուն ես, արագ ես կողմնորոշվում և ունես համակարգչային ընդհանուր գիտելիքներ,
- Ունես գիտելիքներ բջջային սարքերի ծրագրերի վերաբերյալ,
- Ունես հայերեն գրագետ խոսք, ռուսերենի կամ անգլերենի իմացությունը ցանկալի է։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։