Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000-300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
03.10.2026

Նկարագրություն

  • Հյուրանոցի սենյակներում և ընդհանուր տարածքներում տեխնիկական անսարքությունների հայտնաբերում և վերացում։
  • Էլեկտրական վարդակների, անջատիչների, լուսավորության և այլ պարզ էլեկտրական սարքերի ստուգում և վերանորոգում։
  • Ջրամատակարարման և սանտեխնիկական համակարգերի փոքր անսարքությունների վերացում։
  • Ջրի ծորակների, խառնիչների, զուգարանների, ջրահեռացման և այլ սանտեխնիկական սարքերի սպասարկում։
  • Օդորակիչների, օդափոխության և ջեռուցման համակարգերի աշխատանքի վերահսկում և պարզ անսարքությունների վերացում։
  • Հյուրանոցային կահույքի, դռների, փականների և այլ գույքի փոքր վերանորոգման աշխատանքների իրականացում։

Պարտականություններ

  • Ապահովել հյուրանոցի շենքի, սենյակների և ընդհանուր տարածքների տեխնիկական սարքավորումների ու համակարգերի պատշաճ աշխատանքը։
  • Պարբերաբար ստուգել հյուրանոցային համարների և ընդհանուր տարածքների տեխնիկական վիճակը։
  • Ժամանակին հայտնաբերել և վերացնել էլեկտրական, սանտեխնիկական, ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի անսարքությունները՝ իրավասության սահմաններում։
  • Իրականացնել ծորակների, խառնիչների, զուգարանների, ջրահեռացման և այլ սանտեխնիկական սարքերի փոքր վերանորոգման աշխատանքներ։
  • Վերահսկել հյուրանոցում տեղադրված կենցաղային և տեխնիկական սարքավորումների աշխատանքը և անհրաժեշտության դեպքում իրականացնել դրանց տեխնիկական սպասարկումը։
  • Կատարել հյուրանոցային համարներում առաջացած տեխնիկական խնդիրների վերացման աշխատանքներ՝ հյուրերի համար հնարավորինս արագ և անվտանգ պայմաններ ապահովելու նպատակով։

Պահանջներ

  • կրթություն՝ միջին մասնագիտական,
  • աշխատանքային փորձ՝ 1 և ավել տարիների աշխտանքային փորձ,
  • պարտադիր հմտություններ՝ հաղորդակցման հմտություն,արագ կողմնորոշվելու հմտություն,

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ, ժամը 09։00-18։00,

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Ամիրյան 4/6
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 60 600060

Paris Hotel Yerevan is located in downtown Yerevan, in Amiryan street, 2 minutes of walk away from Republic Square.

Փարիզ հյուրանոցն առաջարկում է 65 ոճային ձևավորված սենյակներ` քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով և սմարթ հեռուստացույցներով:
Սենյակներն ունեն մինիբար, անլար և լարային ինտերնետ կապ, գրասեղան, ուղիղ հեռախոսակապ, չհրկիզվող պահոց, խալաթներ, հողաթափեր, վարսահարդարիչ, լողախցիկ, ինչպես նաև` հեռախոս լոգարանում. ամեն ինչ Ձեր այցելությունն ավելի հարմարավետ և հաճելի դարձնելու համար:
Փորձե՜ք իտալական և ֆրանսիական խոհանոցների նրբաքիմք ուտեստները: Անցկացրեք Ձեր ժամանակը տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարում՝ վայելելով դեպի քաղաք և Արարատ սար բացվող հիասքանչ տեսարանները: Զգացե՜ք իրական հարմարավետություն՝ օգտվելով հյուրանոցի ծառայություններից ողջ օրվա ընթացքում՝ 24 ժամ շարունակ.

Lուսավոր և ընդարձակ 65 սենյակ՝ քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով,
Տանիքում գտնվում է Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարը,
Փոքր և միջին միջոցառումների համար նախատեսված սրահ,
Սենյակային ծառայություն,

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում