Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեսահսկման օպերատոր իգական սեռի

Mr. GYROS

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ`
20.10.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մր. ԳԻՐՈՍ ընկերությունն աշխատանքի է հրավիրում տեսահսկման օպերատորի:

Պարտականություններ

  • Տեսախցիկների և ձայնագրությունների վերահսկում
  • Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
  • Հեռախոսազանգերի պատասխանում
  • Նամակագրությունների վարում
  • Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարություններ։

Պահանջներ

  • Ադմինիստրատիվ աշխատանքի փորձ
  • Դետալների նկատմամբ ուշադրության, կենտրոնացվածության բարձր մակարդակ
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Համակարգչային հմտություններ (մասնավորապես MS Office փաթեթի իմացություն)։

Դիմելու ընթացակարգը

Մեր թիմին միանալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
Amiryan 4/5
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
0037410502232

Մր. Գիրոս ընկերությունը հունական արագ սննդի ցանց է, որը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 1-ին: Մեր առաջին մասնաճյուղն իր դռները բացել է Թումանյան 40 հասցեում և բավականին կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել մեր հաճախորդների կողմից: Շնորհիվ հաճախորդամետ մոտեցման՝ մեր ընկերությունը վայելում է մեր մշտական հաճախորդների անկեղծ սերն ու նվիրվածությունը, ինչը մեզ ստիպում է շարունակ կատարելագործվել և ընդլայնվել: Մր․ Գիրոսի ստեղծման պատմությունը լի է հաջողություններով և նորարարություններով։ Այսօր արդեն, մենք ունենք 12 մասնաճյուղ Երևան քաղաքում: Մր․ Գիրոս ընկերությունը դեմ է խտրականության ցանկացած դրսևորման և փորձում է հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր դիմորդի, ով ցանկանում է աշխատել ընկերությունում։ Մենք խրախուսում ենք հատկապես ուսանողներին՝ այդ կերպ փորձելով լուծել նաև երիտասարդների զբաղվածության խնդիրը։ Դառնալով Մր․ Գիրոս ընկերության աշխատակից՝ Դուք դառնում եք Մր․ Գիրոս ընտանիքի կարևոր մասնիկը։ Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է առաջնորդվել մեր ընկերության կարևորագույն աշխատանքային սկզբունքներով՝ Պատասխանատվություն, Կարգապահություն, Թիմային աշխատանք և պահպանել մեր արժեքները՝ Մաքրասիրություն, Հյուրընկալություն, Ճշտապահություն, Պահպանողականություն, Որակ, Արագություն:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում