Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեսահսկման օպերատոր

Art Lunch

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 180,000-200,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխային
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ`
07.10.2026

Նկարագրություն

Պարտականություններ

  • Իրականացնել կազմակերպության տարածքի տեսահսկում՝ տեսախցիկների միջոցով։
  • Հետևել տեսահսկման համակարգի աշխատանքին և արձանագրել նկատված խախտումները կամ կասկածելի գործողությունները։
  • Անհրաժեշտության դեպքում արագ տեղեկացնել պատասխանատու անձանց արտակարգ կամ ոչ ստանդարտ իրավիճակների մասին։
  • Վերահսկել աշխատակիցների, այցելուների և տարածքում գտնվող այլ անձանց գործողությունները՝ սահմանված կարգի շրջանակներում։
  • Հետևել օբյեկտի ներքին կանոնների և անվտանգության պահանջների պահպանմանը։

Պահանջներ

  • Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն։
  • Համակարգչային հիմնական գիտելիքներ։
  • Տեսահսկման համակարգերի հետ աշխատելու կարողություն։
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ և բարձր կենտրոնացվածություն։
  • Արագ կողմնորոշվելու և իրավիճակները ճիշտ գնահատելու կարողություն։
  • Պատասխանատվություն, կարգապահություն և ուշադիր աշխատելու ունակություն։
  • Գաղտնի տեղեկատվության պահպանման կարողություն։
  • Ցանկալի է՝ նմանատիպ աշխատանքային փորձ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
055952880

Առողջ սնունդ, Առողջ մտածելակերպ: Healthy food, Healthy lifestyle! Здоровое питание - Здоровое мышление!

Արտ Լանչը հիմնադրվել է 2002 թ.։

Գործունեության սկզբում Ընկերությունը իրականացրել է սննդի առաքման ծառայություններ։ 2011 թ. բացվել է առաջին կաֆետերիան։ Այսօր Ընկերության կաֆետերիաների ցանցը ՀՀ տարածքում հանդիսանում է ամենախոշորն, որն ունի մասնաճյուղեր նաև ՌԴ-ում, Ղազախստանում և Ուկրաինայում։

Ընկերության հիմնարար սկզբունքներն են.

  • Թարմ և համեղ սննդի մատուցում մատչելի գներով,
  • Ուտեստների և աղանդերի բազմազան տեսականի,
  • Ամեն օր փոփոխվող ճաշացանկ,
  • Որակյալ և արագ սպասարկում։
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում