Տեսահսկման օպերատոր
Երևանի Ավտոբուս
Աշխատավայր`
Նոր Նորք, Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա, Հերթափոխով
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Լոգիստիկա, Տրանսպորտ
Նկարագրություն
«Երևանի Ավտոբուս» ՓԲԸ հայտարարում է մրցույթ տեսահսկման օպերատորի թափուր հաստիքի համար
Պարտականություններ
- Տեսահսկման համակարգի մշտական հսկում։
- Իրականացնել տրանսպորտային միջոցների տեսահսկում GPS համակարգի միջոցով:
- Անվտանգության խախտումների գրանցում և զեկուցում պատասխանատու անձանց։
- Ավտոբուսների շարժերի վերահսկում, դեպքերի հայտնաբերում և համապատասխան արձագանք։
- Անվտանգության հետ կապված նյութերի (տեսագրությունների) պահպանում և անհրաժեշտության դեպքում տրամադրում։
- Սերտ համագործակցություն թիմի մյուս անդամների հետ։
- Արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ արձագանքում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, ֆինանսական կամ հարակից ոլորտներում։
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel-ի լավ տիրապետում։
- Բարձր պատասխանատվության զգացում և ուշադիր դիտարկման ունակություն։
- Սթրեսակայունություն, կենտրոնանալու և արագ կողմնորոշվելու ունակություն։
- Տեսահսկման համակարգերի հետ աշխատելու փորձ։
- Տեխնիկական գիտելիքներ՝ ցանցային կապերի և սարքերի աշխատանքի վերաբերյալ։
- Տեսախցիկների կառավարման, դիտարկման և արձանագրությունների որոնման հմտություններ։
Աշխատանքը կազմակերպվում է հերթափոխային գրաֆիկով՝
- 07:00 – 16:00
- 15:00 – 00:00
Աշխատավարձ՝ 320,000 դրամ (ներառյալ հարկերը)