
Տեսահսկման օպերատոր
SCOPE SECURE
Նկարագրություն
Ընկերությունը զբաղվում է մոնիթորինգով, մշտադիտարկում տեսախցիկներով, վերահսկողությամբ և ընդհանուր անվտանգությամբ։
Աշխատանքը գրասենյակային է։
Անհրաժեշտ է 17- ից 35 տարեկան աշխատակից տեսախցիկների վերահսկող։
Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է։
Պարտականություններ
- Տեսահսկման համակարգերի մշտական դիտարկում՝ ապահովելով հաստատության անվտանգությունը,
- Արտակարգ իրավիճակների կամ կասկածելի ակտիվության դեպքում անհապաղ զեկուցում ղեկավարությանը,
- Տեսահսկման սարքավորումների կանոնավոր ստուգում՝ համոզվելու, որ դրանք աշխատունակ են և անխափան,
- Տվյալների արձանագրում և փաստաթղթավորում ըստ ներքին ընթացակարգերի,
- Տեսագրությունների պահպանություն և անհրաժեշտության դեպքում դրանց տրամադրում համապատասխան անձանց կամ մարմիններին,
- Տեխնիկական խնդիրների հայտնաբերում և զեկուցում տեխնիկական սպասարկման բաժնին,
- Կազմակերպության գաղտնիության քաղաքականության պահպանում:
Պահանջներ
- Պատասխանատու,
- Համակարգչից օգտվելու գիտելիքներ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն՝ տարբեր աշխատանքային իրավիճակներում,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Անմիջական ղեկավարի այլ տրված աշխատանքների արագ կատարում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 08:00 - 17:00 - 150.000 դրամ
ընդմիջում 1 ժամ,
15:00 - 00:00 - 150.000 դրամ + ճանապարհածախս, ընդմիջում 1 ժամ։
Ընկերությունը մասնագիտացած է ներքին մոնիթորինգային և վերահսկողական ծառայությունների ոլորտում։
Մեր առաքելությունն է օգնել գործընկեր կազմակերպություններին բացահայտել ու վերահսկել այն ոլորտները, որոնք դժվարամատչելի կամ աննկատելի են դարձել ներքին ռեսուրսների սահմանափակման կամ օբյեկտիվության պակասի պատճառով։