
Տեսադիտարկման օպերատոր
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում տեսադիտարկման օպերատորի ՝ տեսադիտարկման վերահսկողության կառավարման կենտրոնի թիմը համալրելու համար:
Պարտականություններ
- Տեսախցիկների մշտադիտարկում,
- Խախտումների արձանագրում,
- Տեխնիկայի վերահսկում,
- Տեսագրության արխիվացում և պահպանում,
- Կրթություն՝ տեխնիկական
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Պատասխանատվության զգացում, կարգապահություն,
- Ուշադրություն, զգոնություն, կազմակերպվածություն,
- Տեսադիտարկման ծրագրերի բավարար իմացություն,
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
- Հայերենի իմացություն։
Առավելություններ
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է՝ 1 լրիվ աշխատանքային օր, 2 հանգստյան օր:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: