Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տենդերների մասնագետ

Սոֆթ Թրեյդ ՍՊԸ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 18.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կազմակերպությունը աշխատաքնի է հրավիրում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով տենդերների գծով մասնագետի։

Պարտականություններ

  • Իրականացնել շուկայի վերլուծության աշխատանքներ՝ առկա տենդերների մասին հայտարարությունների և առնչվող նորություններին մշտապես տեղյակ լինելու և արձագանքելու համար,
  • Արդյունավետ կերպով կազմակերպել տենդերներին մասնակցությունը, անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման, ներքին և արտաքին շահառուների հետ հաղորդակցման գործընթացները,
  • Գնահատել տենդերների պահանջները՝ նախապատրաստելու համար տենդերին մասնակցության հայտերը՝ հայտարարված կանոններին և օրենսդրության պահանջներին համապատասխան,
  • Հավաքագրել և դիտազննել (մոնիտորինգ) ներկայացված հայտերի և ընթացիկ տենդերների մասին տվյալները և տեղեկատվությունը,
  • Կազմել տենդերների և պայմանագրերի վերաբերյալ հաշվետվություններ՝ ըստ անհրաժեշտության,
  • Իրականացնել շուկայի վերլուծության աշխատանքներ՝ առկա տենդերների մասին հայտարարությունների և առնչվող նորություններին մշտապես տեղյակ լինելու և արձագանքելու համար։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, իրավաբանական կամ այլ հարակից ոլորտում,
  • Տենդերների և պայմանագրերի կնքման գործընթացների կազմակերպման 1 և ավել տարվա աշխատանքային փորձ,
  • Նախագծերի կառավարման և համակարգման հիմնավոր ունակություններ,
  • MS Office (Word, Excel) փաթեթի գերազանց տիրապետում,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր)։

Հավելյալ նշումներ

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում