Տենդեր/գնումների մասնագետ
"ՍՏՊ ԳՐՈՒՊ" ՍՊԸ
Նկարագրություն
Մեր թիմը համալրելու նպատակով մեզ հարկավոր է հմուտ և փորձառու տենդերների/գնումների մասնագետ
Պարտականություններ
- Հետևել ճանապարհային շինարարությանը առնչվող պետական գնումների էլեկտրոնային հարթակներին և այլ համապատասխան աղբյուրներին՝ նոր տենդերային հնարավորություններ հայտնաբերելու նպատակով
- Վերլուծել տենդերային փաստաթղթերը, պահանջները, մասնակցության չափանիշներն ու ժամկետները և ներկայացնել տնօրենին
- Հավաքագրել և կազմել տենդերի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը
- Ներկայացել ամբողջական փաստաթղթերը ժամկետներին համապատասխան
- Պատրաստել պարբերական հաշվետվություններ ներկայացված տենդերների, արդյունքների և ընթացիկ կարգավիճակի վերաբերյալ և ներկայացնել տնօրենին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ Կառավարման, Իրավագիտության, Տնտեսագիտության, Հանրային կառավարման կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ շինարարությանը վերաբերվող տենդերների, պետական գնումների ոլորտում։
- Փորձ պետական կազմակերպությունների հետ աշխատանքի և պետական գնումների գործընթացների կառավարման ոլորտում։
- ՀՀ պետական գնումների օրենսդրության իմացություն։
- Փաստաթղթերի կառավարման և կազմակերպչական բարձր հմտություններ։
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (անգլերենը կդիտվի առավելություն)։
- MS Office ծրագրերի լավ իմացություն (Excel, Word, PowerPoint)։
Մենք կառուցում ենք Արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում ՝ ավտոմոբիլային և երկաթուղիներ, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ, զբաղվում ենք նավթագազային հանքավայրերի կահավորմամբ ։