
Թեժ հեռախոսակապի կենտրոնի մասնագետ
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ
Նկարագրություն
Յունիբանկ ԲԲԸ-ը փնտրում է Թեժ հեռախոսակապի կենտրոնի մասնագետ՝ թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Մուտքային զանգերի ընդունում,
- Հաճախորդների խորհրդատվություն`սակագների ծառայությունների, բանկային գործիքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
- Բանկային գործիքների և ծառայություններից օգտվելու համար հայտ-դիմումների ընդունում հեռախոսազանգի միջոցով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/,
- Ցանկալի է նվազագույնը 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում /մասնագիտական կրթության պարագայում/,
- Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց),
- Անգլերեն լեզվի տիրապետում /պարտադիր/,
- Ռուսերեն լեզվի տիրապետում(գերազանց),
- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office), հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն։
Հավելյալ նշումներ
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (նկարով)` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են:
Առաջին փուլում իրականացվում է անձնական տվյալների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի։
Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը: