Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Թեժ գծի հեռախոսավար

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
15.08.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Վեոլիա Ջուր ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, որը ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք և փնտրում է թեժ գծի հեռախոսավար իր թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Ընդունել, գրանցել և պատասխանել 1-85 հեռախոսակենտրոնի հեռախոսազանգերին և օպերատիվ կերպով արձագանքել հաճախորդների/բաժանորդների կողմից ստացված պահանջներին, խնդիրներին, հարցումներին և բողոքներին,
  • Անհրաժեշտության դեպքում համակարգչային ծրագրի միջոցով հաճախորդի պահանջը փոխանցել Ընկերության համապատասխան ծառայությանը կամ պատասխանատու անձին,
  • Օրվա ընթացքում ստացված և պատասխանված հեռախոսազանգերի, առաջացած խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել անմիջական ղեկավարին, պարբերաբար կրկնվող խնդիրները փոխանցել համապատասխան պատասխանառուին,
  • Լսել օրվա ընթացքում բաժանորդների/հաճախորդների կողմից ստացված բոլոր հաղորդագրությունները և կատարել հետ զանգ,
  • Օրվա ընթացքում ձայնագրել տեղային և պլանային բոլոր անջատումները,
  • Օրվա ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն անմիջական ղեկավարին,
  • Հաճախորդներին սպասարկումը իրականացնելիս առաջնորդվել հաճախորդամետության սկզբունքով, դրսևորել հարգալից, քաղաքավարի և բարյացակամ վերաբերմունք:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային ծրագրերի (MS Word, Excel, Power Point) իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Հաճախորդների հետ շփման կանոններ,
  • Կոնֆլիկտների կառավարման ունակություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։

Հավելյալ նշումներ

Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները/СV հայերեն կամ անգլերեն լեզուներով։

Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Աբովյան 66
address
Աշխատակիցների քանակ
1001+

Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում