Տեղամասի պետ
Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Նկարագրություն
Էֆֆեկտ Գրուպ (Շեն) շինանյութ արտադրող ընկերությունն աշխատանքի է հրավիրում տեղամասի պետի Մերձավանի հանքում աշխատանքները ղեկավարելու համար:
Պարտականություններ
- Հումքի արտահանման գործընթացի և աշխատակիցների աշխատանքների վերահսկում
- Կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը
- Ապահովել աշխատանքների իրականացումը՝ համապատասխան տրված նախագծի
- Անհրաժեշտության դեպքում տալ ինժեներական լուծումներ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Համակարգչային գիտելիքներ
- Հաղորդակցման հմտություններ
Հավելյալ նշումներ
Հասցե: Փարաքար, գ. Մերձավան
Գրաֆիկ: Աշխատանքը վեցօրյա է, երկուշաբթիից ուրբաթ 9:00-17:30, շաբաթ՝ 09:00-15:00:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: