
Տեղամասի ղեկավար
Glasswork
Նկարագրություն
Համակարգում է ալյումինի արտադրամասում արտադրական գործընթացները, իրականացնում է թիմի աշխատանքների բաշխում, կատարում է մասնագիտական աշխատանքներ։
Պարտականություններ
- Կազմակերպում է թիմի ընթացիկ և պլանային աշխատանքները,
- Ստանում է պատվերի ձևաթուղթն արտադրական գործընթաց սկսելու համար, ստուգում է տվյալները, իրականացնում է ճշգրտումներ,
- Իրականացնում է աշխատանքի բաշխում տեղամասի աշխատակիցների միջև,
- Հետևում է արտադրության համար անհրաժեշտ արտադրամասում առկա պաշարներին, տեղյակ է պահում արտադրամասի ղեկավարին մնացորդների վերաբերյալ,
- Իրականացնում է արտադրամաս տեղափոխվող ապրանքների ճշգրտումը և ֆիզիկապես ընդունումը,
- Հետևում է պատվերի իրականացման ժամկետներին,
- Ըստ տրամադրված գծագրի հավաքում է կոնստրուկցիաներ,
- Իրազեկված է Ընկերության ապրանքատեսակից,
- Որակի խնդիրներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է անմիջական ղեկավարին, առաջարկում լուծումներ,
- Փոխարինում է արտադրամասի ղեկավարին նրա բացակայության ժամանակ իր տեղամասի համակարգման աշխատանքներում,
- Օգնում է արտադրամասի մյուս աշխատակիցներին և փոխանցում է իր գիտելիքները պարբերաբար զարգացնելով կրտսեր աշխատակիցներին,
- Հետևում է, որպեսզի արտադրական տարածքը, հաստոցները, սարք և սարքավորումները լինեն մաքուր վիճակում,
- Վերահսկում և կառավարում է արտադարամասի աշխատողների աշխատաժամանակը,
- Վերլուծում է արտադրամասի համար կարևոր այն ապրանքների, գործիքների, գույքի ցանկը, որոնց մշտական առկայությունը տեղամասում անհրաժեշտ է, արտադրամասի ղեկավարին է առաջարկում և ներկայացնում վերոնշյալ ապրանքների ձեռք բերման ցանկ, հետևում է տեղամասում վերոնշյալ ապրանքերի մշտական առկայությանը,
- Մասնակցում է արձակուրդների տարեկան պլանավորման գրաֆիկի կազմելուն,
- Ստուգում է աշխատակիցների հաճախումների աշխատաժամանակի թերթիկը(Տաբել), ըստ հաճախումների ընթացակարգի կառավարում է արտադարամասի աշխատակիցների հաճախումները,
- Հետևում է ներքին կարգապահական կանոնակարգերով և ներքին իրավական ալտերով ընդունված կարգապահական նորմերի պահպանմանը և իրագործմանը(աշխատակիցների հաճախումներ, աշխատանքն սկսելու և ավարտելու ժամերը, հանգստի ռեժիմ, արտահագուստի և պաշտպանիչ միջոցների կրել և այլն),
- Հետևում է Ընկերության աշխատանքի և տեխնիկական անվտանգության կանոներին։
Պահանջներ
- Մասնագիտական աշխատանքային փորձ ալյումինե կոնստրուկցիաների ոլորտում,
- Արտադրական հաստոցների հետ աշխատելու փորձ,
- Համակարգչային հմտություններ,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Ֆիզիկական պատրաստվածություն։
Հավելյալ նշումներ
Ընկերությունը աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով, գտնվում է Ջրվեժում։
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։