Տեղադրման մասնագետ
Ալտեք ՍՊԸ
Նկարագրություն
"Ալտեք" ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ալյումինե և ՊՎՔ դռների ու պատուհանների տեղադրման մասնագետների։
Պարտականություններ
-
Դռների, պատուհանների և լոգախցիկների տեղադրման աշխատանքների իրականացում
-
Տեղադրվող կոնստրուկցիաների ճիշտ ամրացման և հերմետիկացման ապահովում
-
Տեղադրված դռների, պատուհանների և լոգախցիկների կարգավորման և պատշաճ շահագործման ապահովում
-
Աշխատանքների իրականացում՝ տեխնիկական պահանջներին և սահմանված որակի չափանիշներին համապատասխան
-
Աշխատանքների ընթացքում առաջացող խնդիրների բացահայտում և համապատասխան լուծումների կիրառում
Պահանջներ
- Դռների և պատուհանների տեղադրման աշխատանքային փորձ
- Պատասխանատվություն և ճշտապահություն
- Որակյալ և մաքուր աշխատելու ունակություն
- Թիմում աշխատելու պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 9։00-18։00։
- Հասցե՝ ՀՀ,Կոտայքի մարզ, գ․ Ջրվեժ 13 փ․ 9/1։
"Ալտեք" ՍՊԸ-ն զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ինչպես նաև շինարարական աշխատանքներով։