Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեղադրման մասնագետ

Էյ Էմ Գրուպ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
07.08.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էյ Էմ Գրուպ ՍՊԸ-ին պահանջվում է մետաղապլաստե և ալյումինե դռների, պատուհանների տեղադրող ։ Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ:

Պարտականություններ

Մետաղապլաստե և ալյումինե դռների, պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների տեղադրում։

Պահանջներ

1. Արտադրական ոլորտում աշխատանքային փորձի առկայություն
2. Արագ կողմնորոշվելու ունակություն
3. Պլանավորման ունակություն
4. Պարտաճանաչ վերաբերմունք և ուշադիր մոտեցում աշխատանքին

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը՝ գործարքային։

Աշխատանքային ժամերն են՝ երկ-շբթ 9։00-19։00։

Աշխատանքի հիմնական ընթացքը պետք է իրականացվի տեղադրման վայրերում։

Ընկերության մասին
address
Հասցե
Երվանդ Քոչար 8/2
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
055588425

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում