Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տարածաշրջանային վաճառքի մասնագետ

ԷԼԷՅ Սոլար

Աշխատավայր` Հեռավար
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
27.08.2026

Նկարագրություն

Ընկերությունը աշխատանքի է հրավիրում տարածաշրջանային վաճառքի մասնագետների՝ ՀՀ տարբեր մարզերից։

Տարածաշրջանային վաճառքի մասնագետի հիմնական պարտականությունն է իրեն նախանշված մարզում իրականացնել վաճառքի գործընթացը՝ պոտենցիալ հաճախորդների հետ հեռախոսային կապի, խորհրդատվությունների և տեղում հանդիպումների միջոցով։

Պարտականություններ

  • Կապ հաստատել պոտենցիալ և գործող հաճախորդների հետ, անհրաժեշտության դեպքում այցելել հաճախորդներին՝ տեղում հանդիպումներ, խորհրդատվություն և վաճառք իրականացնելու նպատակով;
  • Ներկայացնել ընկերության արտադրանքը, ծառայությունները, դրանց առավելություններն ու տեխնիկական լուծումները՝ հաշվի առնելով հաճախորդի կարիքները;
  • Բացահայտել հաճախորդների պահանջները և առաջարկել դրանց համապատասխան լավագույն լուծումները;
  • Իրականացնել վաճառքի ամբողջ գործընթացը՝ առաջնային կապից մինչև գործարքի հաջող ավարտը;
  • Կառուցել և պահպանել երկարաժամկետ ու վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ;
  • Հետևել ընկերության վաճառքի քաղաքականությանը, ներքին գործընթացներին և մասնագիտական էթիկային։

Պահանջներ

  • Արևային էներգետիկայի ոլորտում փորձը կամ հետաքրքրվածությունը ցանկալի է;
  • Վաճառքների, հաճախորդների սպասարկման կամ բիզնես զարգացման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
  • Հաճախորդակենտրոն մտածելակերպ և արդյունավետ հաղորդակցման հմտություններ;
  • Բանակցություններ վարելու և վաճառքի գործընթացը հաջողությամբ ավարտելու կարողություն;
  • CRM համակարգերի, MS Excel-ի և նմանատիպ այլ ծրագրերի միջին իմացություն;
  • Հեռավար աշխատանքի կազմակերպման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ;
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու, նախաձեռնողական և արդյունքներին միտված աշխատելու կարողություն;
  • Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ;
  • Վարորդական իրավունքի առկայությունը և անձնական ավտոմեքենան խիստ ցանկալի է։

Ընկերության մասին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում