Տաք ուտեստների խոհարար
Դեգուստո Ֆուդ Ստուդիո
Նկարագրություն
Դեգուստո Ֆուդ Ստուդիոն աշխատանքի է հրավիրում փորձառու և ունիվերսալ տաք ուտեստների խոհարարների։
Պարտականություններ
- Նախապատրաստել խոհանոցին անհրաժեշտ մթերքնեը,
- Մշտապես հետևել պրոդուկտի որակին և ժամկետներին,
- Ճիշտ ժամանակին մատուցել հաճախորդի պատվերները։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հաճախորդներին բարեհամբույր սպասարկում։
Համեղ ուտեստներ և հանգիստ մթնոլորտ 🤩 Էլ ի՞նչ է պետք ուրախ ժամանց անցկացնելու համար 😊
Degusto Food Studio-ն հանրային սննդի ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություն է, որի հիմնադիրը Սարգիս Գասպարյանն է։ Հանրային սննդի կազմակերպումը սպասարկման ոլորտի ամենաբարդ ճյուղերից է և պահանջում է հետևողական աշխատանք։ Ընկերությունը գործում է շուրջ հինգ տարի։ Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է ճաշատեսակների լայն տեսականի, գործում է նաև առաքում։ Հարմար է առավոտյան նախաճաշելու, ընդմիջման, իսկ երեկոյան ընտանիքի կամ ընկերների հետ ջերմ երեկո անցկացնելու համար։
Մեր առաքելությունը
Ընկերության առաքելությունն է թեթեւացնել մարդկանց առօրյա խոհանոցային հոգսերը, կարողանալ ստեղծել ջերմ մթնոլորտ եւ որակյալ սնունդ։ Յուրաքանչյուր հաճախորդի խնամքով վերաբերվել: Ընկերությունը հիմնված է երեք կարևոր սկզբունքների վրա՝ մաքրություն, թարմություն և մատչելիություն:
Մեր նպատակը
Ընկերության նպատակներից մեկն է ստեղծել այնպիսի ապրանքանիշ, որը հայտնի է Հայաստանում և հասանելի է յուրաքանչյուր խավի, տարիքի և սեռի համար։ Ունենալ ուժեղ, կազմակերպված, միակողմանի թիմ:
Ապահովել և հետագայում բարելավել մատուցվող ծառայությունների բարձր որակը և ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ։