Նկարագրություն
«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը հայտարարում է մրցույթ՝ դասախոսների թափուր հաստիքների համալրման համար։ Ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման և ապահովման նպատակով, համալսարանը հրավիրում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին միանալու մեր պրոֆեսորադասախոսական կազմին հետևյալ ուղղություններով․
- Թափուր հաստիքներ ըստ կրթական ծրագրերի՝«Տնտեսագիտություն» կրթական ծրագրի դասախոսներ«Իրավագիտություն» կրթական ծրագրի դասախոսներ։
- Հիմնական պահանջներ թեկնածուներին՝ Գիտական աստիճան / Որակավորում՝ Առնվազն մագիստրոսի աստիճան համապատասխան մասնագիտական ոլորտում։ Լեզվական հմտություններ (ըստ հաստիքների)՝ Հայերեն լեզվով դասավանդման գերազանց հմտություններ։ Վրացերեն լեզվի ազատ տիրապետում և վրացերենով դասավանդելու կարողություն (վրացախոս ուսանողների հետ աշխատելու համար)։
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- Ինքնակենսագրություն (CV)՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով։ Բարձրագույն կրթության և գիտական աստիճանի (առկայության դեպքում) դիպլոմների պատճենները։ Լեզվի տիրապետման սերտիֆիկատներ կամ այլ հավաստող փաստաթղթեր (ցանկալի է)։
- 4․ Դիմելու ընթացակարգը՝Համապատասխան թեկնածուները կարող են իրենց փաստաթղթերը և ինքնակենսագրականները (CV) ուղարկել համալսարանի էլեկտրոնային փոստին: Նամակի թեմա (Subject) դաշտում խնդրում ենք պարտադիր նշել հաստիքի անվանումը, որի համար դիմում եք (օրինակ՝ «Դասախոս_Տնտեսագիտություն (վրացերեն)»)։
«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պատմությունը կրթության նկատմամբ հավատարմության, գիտելիքի արժևորման և նոր սերնդի մասնագիտական զարգացմանը միտված գաղափարների շարունակական ճանապարհ է։