
Համակարգերի ադմինիստրատոր (միջին մակարդակ)
Q GROUP LLC
Նկարագրություն
Համակարգչային սարքավորումների, սերվերների և ցանցերի սպասարկում ապահովող ՏՏ ընկերությունը փնտրում է միջին մակարդակի համակարգերի ադմինիստրատոր:
Պարտականություններ
- Սերվերների (Windows և Linux) տեղադրում, կարգավորում և սպասարկում,
- Կորպորատիվ ցանցերի և դրանց բաղկացուցիչների (routers, switches, Wi-Fi) ադմինիստրավորում,
- Հաճախորդների ՏՏ ենթակառուցվածքի անխափան աշխատանքի ապահովում,
- Սերվերների, ցանցերի և անվտանգության համակարգերի մոնիտորինգ և խնդիրների վերացում,
- Տվյալների պահուստային համակարգերի կարգավորում և սպասարկում,
- Ծրագրային ապահովման թարմացում և տվյալների անվտանգության պահանջների իրականացում,
- Հաճախորդների հետ շփում և խորհրդատվություն ՏՏ աջակցման հարցերով։
Պահանջներ
- Համակարգերի ադմինիստրատորի 2 տարվա աշխատանքային փորձ,
- Windows և Linux օպերացիոն համակարգերի իմացություն,
- Ցանցային պրոտոկոլների և սարքավորումների աշխատանքի սկզբունքների ըմբռնում,
- Վիրտուալիզացիոն համակարգերի հետ աշխատանքային հմտություններ (VMware, Hyper-V),
- Սերվերային լուծումների (Active Directory, DNS, DHCP և այլն) կարգավորման և սպասարկման փորձ,
- ՏՏ ենթակառուցվածքի խափանումների արդյունավետ վերացման ունակություն,
- Տեխնիկական աջակցման տրամադրման և հաճախորդների հետ աշխատելու պատրաստակամություն։
Ցանկալի է
- Ամպային ծառայությունների (AWS, Azure) հետ աշխատանքի փորձ,
- Տեղեկատվական անվտանգության ոլորտի գիտելիքներ,
- Համապատասխան սերտիֆիկատներ։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ,
- Մասնագիտական աճի և ուսուցման հնարավորություններ,
- Բարեկամական և պրոֆեսիոնալ թիմում աշխատելու հնարավորություն,
- Հետաքրքիր նախագծեր տարբեր բիզնես ոլորտների հաճախորդների հետ։
Եթե պատրաստ եք միանալ մեր թիմին, ուղարկեք ձեր CV-ն։