Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սուպերմարկետի մենեջեր

Basket Market LLC

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
06.09.2026

Նկարագրություն

Սուպերմարկետների զարգացող ցանցը հրավիրում է աշխատանքի սուպերմարկետի մենեջերի։

Եթե ունեք կառավարման փորձ, առաջնորդելու հմտություններ և ցանկանում եք աշխատել կայուն ու զարգացող ընկերությունում, ապա սպասում ենք Ձեր դիմումին։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել սուպերմարկետի ամենօրյա աշխատանքը։
  • Կառավարել և համակարգել անձնակազմի աշխատանքը։
  • Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկումը։
  • Վերահսկել ապրանքների առկայությունը, դասավորվածությունը և գնապիտակների համապատասխանությունը։
  • Վերահսկել վաճառքի ցուցանիշները և նպաստել դրանց աճին։
  • Կազմակերպել գույքագրումները և վերահսկել ապրանքային մնացորդները։
  • Ապահովել ընկերության ներքին կանոնակարգերի և աշխատանքային գործընթացների պահպանումը։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրի ոլորտում, ցանկալի է՝ ղեկավար պաշտոնում։
  • Ղեկավարման և թիմի կազմակերպման հմտություններ։
  • Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն։
  • Լավ հաղորդակցման և խնդիրների լուծման կարողություններ։
  • MS Office ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Մենք առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ։
  • Պաշտոնական գրանցում։
  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
  • Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություն։
  • Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր։

Միացե՛ք մեր թիմին և դարձեք մեր հաջողության մի մասը։

Աշխատանքի վայրը՝ Երևան, Կենտրոն, Վերին Անտառային թաղամաս, Աղբյուր Սերոբի փ․, շ․ 52/12

Դիմելու համար զանգահարեք՝ 091 344 577

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կայքի միյոցով կամ էլ․ փոստով

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում