Պահեստի աշխատակից
American Embassy Yerevan Employee Association
Նկարագրություն
Մասնակցություն Երևանում Ամերիկյան Դեսպանատան Աշխատակիցների Ասոցիացիայի* առօրյա աշխատանքին և տրամադրվող ծառայություններին՝ ապրանքի ընդունում, պահեստի կարգավորում, առաքում Դեսպանատան տարածքում և այլն: Աշխատանքները իրականացվելու են ինչպես օֆիսային տարածքում, այնպես էլ սառցարանում, որտեղ ջերմաստիճանը մինչև -20°C է:
Պարտականություններ
- Բեռի բեռնաթափում/ընդունում և տեղափոխում ԵԱԴԱԱ պահեստ,
- Ապրանքի հաշվարկ, ստուգում և վերադարձի ձևակերպում,
- Ամենօրյա վաճառքի համար նախատեսված ապրանքի տեղափոխում ԵԱԴԱԱ պահեստից վաճառքի վայր,
- Ամենօրյա ծառայությունների իրականացում,
- Պահեստի և վաճառասրահի ապրանքների դասակարգում,
- Մատակարարների ուղեկցում Դեսպանատան տարածքում անհրաժեշտության դեպքում,
- Ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում անհրաժեշտության դեպքում:
Պահանջներ
- Առնվազն 18 տարեկան,
- Միջնակարգ կրթություն,
- Հայերենի լավ և անգլերենի բավարար իմացություն,
- Տարրական մաթեմատիկական գիտելիքներ,
- Ֆիզիկական պատրաստվածություն՝ աշխատանքի ընթացքում մինչև 25կգ բեռ բարձրացնելու համար, ինչպես նաև սառցարանային պայմաններում աշխատելու ունակություն,
- Լավ հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ, հուսալի, վստահելի և ազնիվ անձնավորություն:
- Վերջին 7 տարիներին մշտական բնակություն ՀՀ-ում։
Հավելյալ նշումներ
Միայն որակավորված դիմորդները կտեղեկացվեն հարցազրույցի համար:
Կարևոր նշում։ Այս աշխատանքը ԱՄՆ Դեսպանատան հաստիք չէ։ Այն Աշխատակիցների Ասիցիացիայի թափուր հաստիք է, որը Դեսպանատան ներսում գործող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է։