Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սրճարանի Մենեջեր

CONSERVATORY LLC

Աշխատավայր` Դիլիջան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ`
06.09.2026

Փնտրում ենք մեկին, ով կկարողանա ստանձնել Կոնսերվատորիա սրճարանի առօրյա կառավարման պատասխանատվությունը, կազմակերպել թիմի աշխատանքը և ապահովել, որ ձևավորված գործընթացները կայուն աշխատեն։

Մեզ համար կարևոր է ոչ այնքան մշտապես տեղում լինելը, որքան այն, որ թիմը կարողանա ինքնուրույն ու կազմակերպված աշխատել, խնդիրները ժամանակին նկատել և լուծել, իսկ աշխատանքի որակը պահպանվի նաև առանց մշտական վերահսկողության։

Կոնսերվատորիան Դիլիջանում գործող սրճարան է՝ որակյալ specialty սուրճով և բնական գինիներով։ Հիմնական աշխատանքային գործընթացներն արդեն ձևավորված են, և այժմ փնտրում ենք մեկին, ով կկարողանա դրանք վերցնել իր պատասխանատվության տակ և ժամանակի ընթացքում նաև զարգացնել։

Պարտականություններ

— Կազմակերպել և վերահսկել սրճարանի ամենօրյա աշխատանքը
— Համակարգել թիմը, հերթափոխերն ու պատասխանատվությունների բաշխումը
— Ստեղծել աշխատանքային միջավայր, որտեղ թիմը կարող է արդյունավետ գործել նաև առանց մշտական վերահսկողության
— Պահպանել սպասարկման և աշխատանքի որակի չափանիշները
— Հետևել ապրանքային մնացորդներին և համակարգել աշխատանքը մատակարարների հետ
— Վարել վաճառքների, ծախսերի և մնացորդների հիմնական հաշվառումը
— Հետևել տարածքի մաքրությանն ու կազմակերպվածությանը
— Շփվել հյուրերի հետ և անհրաժեշտության դեպքում լուծել առաջացող հարցերը
— Համակարգել 3 սենյակների աշխատանքն ու հյուրերի ընդունելությունը
— Նկատել խնդիրները, առաջարկել լուծումներ և բարելավել առկա գործընթացները

Փնտրում ենք մեկին, ով

— Ունի մենեջերական մտածելակերպ և պատասխանատվություն է վերցնում արդյունքի համար
— Կարողանում է կազմակերպել մարդկանց և գործընթացները, ոչ միայն կատարել առանձին առաջադրանքներ
— Ինքնուրույն է և կարողանում է որոշումներ կայացնել
— Կարողանում է ղեկավարել թիմը և նպաստել առողջ թիմային միջավայրի զարգացմանը
— Ուշադիր է մարդկանց, մանրուքների և սպասարկման որակի նկատմամբ
— Կարողանում է առաջնահերթություններ սահմանել և կողմնորոշվել անսպասելի իրավիճակներում
— Կարողանում է վարել հաշվառում և հաշվետվություններ
— Ազատ տիրապետում է հայերենին, լավ՝ անգլերենին և ռուսերենին

Կառավարման փորձը ցանկալի է, սակայն մեզ համար նույնքան կարևոր են մտածելակերպը, ինքնուրույնությունն ու պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը։

Մենք երկարաժամկետ համագործակցություն ենք փնտրում։

Կոնսերվատորիան մեզ համար զարգացող նախագիծ է, և ուզում ենք գտնել մեկին, ում հետ կարող ենք երկար ճանապարհ անցնել։ Մարդու, ով ժամանակի ընթացքում կարող է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել։

Մենք առաջարկում ենք

  • Կացության ծախսերի հոգում
  • Աջակցություն Դիլիջան տեղափոխման համար
  • Մրցակցային պայմաններ
  • Ընկերական և աջակցող թիմ
  • Հնարավորություն մասնակցություն ունենալու այլ նախագծերում

Instagram՝ @conservatory.dilijan

Դիմելու համար ուղարկեք ձեր ինքնակենսագրականը նշված հասցեին թեմա դաշտում գրելով Manager։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում