Սրահի խորհրդատու
Էնջի ՍՊԸ
Նկարագրություն
Anjie LLC ընկերությունն զբաղվում է ինտերիերի և էքստերիերի համար նախատեսված ալյումինե տրամատների (պրոֆիլների) և ռետինե ժապավենների նախագծմամբ և արտադրությամբ։
Պարտականություններ
- Հաճախորդների ընդունում և խորհրդատվություն,
- Ապրանքների ցուցադրում,
- Պատվերների ընդունում և ուղեկցում,
- Վաճառքների իրականացում։
Պահանջներ
- Շփվող և նախաձեռնող,
- Ցանկալի է վաճառքի ոլորտում փորձ,
- Գրագետ խոսք,
- Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- Երկուշաբթի - Ուրբաթ ՝ 10։00 - 19։00
- Շաբաթ - Կիրակի ՝ 10։00 - 18։00
- Շաբաթկան 1 օր ազատ, 1 օր ամբողջ դրույք։
Պահանջվում է 2-րդ հերաթափոխի աշխատակից՝ 14։30 - 19։00։
- 1 հերթ․՝ 10։00 - 14։30
- 2 հերթ․՝ 14։30 - 19։00
Էնջի ՍՊԸ-ն հանդիսասում է ԱՄՆ AnJie LLC-ի դուստր ընկերությունը:
Էնջի ընկերությունների ցանցը զբաղվում է ինտերիերի և էքստերիերի համար նախատեսված ալյումինե տրամատների (պրոֆիլների) և դրանց ռետինե ժապավենների նախագծմամբ և արտադրությամբ: Մեր արտոնագրված արտադրատեսակները բացարձակ ունիկալ են իրենց հեղափոխական լուծումներով:
Մենք առաջարկում ենք ապակե միջնորմերի, ապակե դռների, թաքնված (Invisible) դռների արտադրության համար նախատեսված ալյումինե պրոֆիլներ և օժանդակ պարագաներ, ստվերային, թաքնված, ունիվերսալ շրիշակներ, ճախրող առաստաղ, լուսային և ստվերային գիծ և վերանորոգման համար նախատեսված այլ ժամանակակից պրոֆիլներ, շենքերի և շինությունների սալիկապատման համար նախատեսված ալյումինե պրոֆիլների համակարգ:
Շուտով նաև կահույքի և արևային ֆոտովոլտային մոդուլների տեղակայման համար ամրակային պրոֆիլների համակարգ և այլ բացառիկ նախագծեր: