
Սրահի սպասարկող
«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ
Նկարագրություն
«Առոմե» պարֆումերիայի խանութ-սրահը հրավիրում է աշխատանքի սրահի սպասարկողի (իգական սեռ)։
Աշխատանքը լրիվ դրույք է, հարմար չէ ուսանողների համար։
Պարտականություններ
- Խորհրդատվություն ապահովել ապրանքատեսականու վերաբերյալ,
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը,
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին։
Պահանջներ
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Հաղորդակցման հմտություններ,
- Ճշտապահություն։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ և բոնուսներ,
- Անվճար դասընթացներ, սեմինարներ, թրեյնինգ,
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն,
- Կորպորատիվ և ժամանցային միջոցառումներ,
- Զեղչային փաթեթներ՝ հատուկ «ԲԱՐՍԻՍ» ընկերության աշխատակիցների համար։
Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: