Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սրահի պատասխանատու

Homplex Hyper Mall

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
22.07.2026

Նկարագրություն

Փնտրում ենք շինանյութի բաժնի սրահների փորձառու պատասխանատուների։

Homplex Hyper Mall-ը Երևանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է: Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով: Մեր աճը շարունակելու և շուկայում մեր ներկայությունը ամրապնդելու նպատակով մենք փնտրում ենք դինամիկ և փորձառու մասնագետների, ովքեր կմիանա մեր թիմին:

Պարտականություններ

  • Ղեկավարել և կազմակերպել սրահի աշխատակիցների աշխատանքը,
  • Կազմել աշխատակիցների հաճախումների և ընդմիջումների ժամանակացույցերը,
  • Վերահսկել աշխատակիցների պատշաճ տեսքը, վարքագիծը, համազգեստի առկայությունը,
  • Պլանավորել հաճախորդների սպասարկումը, վերահսկել պատշաճ որակի սպասարկումը և լինել իդեալական սպասարկող մասնագետի օրինակ իր թիմի անդամների համար,
  • Ապահովել ստացվող և վաճառքում առկա ապրանքների որակի ստուգման, գնապիտակների առկայության աշխատանքները,
  • Կազմակերպել և իրականացնել ապրանքների ցուցադրման, դասավորման և վերադասավորման,
  • Հետևել վաճառասրահի բավարար քանակությամբ ապրանքներով հագեցվածությանը և ժամանակին ապահովել պահեստավորված վաճառքի ենթակա ապրանքների և վաճառքին նպաստող ապրանքների,
  • Լսել և ընթացք տալ հաճախորդների բողոքներին ու առաջարկություններին, հարթել կոնֆլիկտային իրավիճակները,
  • Պահպանել անվտանգության/հակահրդեհային կանոնները,
  • Կանոնակարգված աշխատանքով նպաստել Ընկերության մասին դրական իմիջի ձևավորմանը,
  • Ամսական, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը պարտադիր է,
  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի հիմունքների իմացություն,
  • Մաթեմատիկական գիտելիքների առկայություն,
  • Ուշադիր լինելու և մանրուքները նկատելու հմտություն,
  • Արագաշարժ, պատասխանատու,
  • Կոկիկ արտաքին տեսք,
  • Գրագետ հայերեն խոսք,
  • Լեզուների իմացությունը ցանկալի է՝ ռուսերեն, անգլերեն,
  • Թիմը կառավարելու հմտություններ (աշխատակիցներին մոտիվացնելու հմտություններ)։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ վեցօրյա։

Ընկերության մասին
address
Հասցե
Աշտարակի խճ․, գյուղ Պռոշյան , Գ․ Չաուշ 1/48
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
37494257567

Homplex Mall-ը Երևանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է։ Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում