Սրահի մենեջեր (Ռեստորանի)
Ահարոնյան Դիստիլերիա
Նկարագրություն
Ահարոնյան Դիստիլերիան փնտրում է ռեստորանի փորձառու, կազմակերպված և պատասխանատու մենեջերի, ով տիրապետում է սպասարկման բարձր չափորոշիչների, ինչպես նաև կկարողանա օպերատիվորեն կազմակերպել առօրյա գործունեությունը, ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկումն ու թիմի արդյունավետ աշխատանքը։
Պարտականություններ
- Սպասարկման, սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման և հաճախորդների ընդունման գործընթացների անխափան և բարձր որակով ապահովում։
- Կազմակերպել և վերահսկել սրահի առօրյա աշխատանքները։
- Ապահովել սրահի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:
- Սիրալիր և բարեհամբույր դիմավորել հյուրերին, սպասարկել հաճախորդներին պատշաճ կերպով:
- Լուծել հաճախորդների հարցերն ու բողոքները:
- Հյուրերից ունենալ հետադարձ կարծիք սպասրկման, խոհանոցի և այլ նկատառումների վերավեբերյալ։
- Վերահսկել պատվերների ժամանակին, պատշաճ ջերմաստիճանի, տեսքով և նախատեսված չափաբաժնով լինելուն։
- Մշտապես տեղեկացած լինել ազատ սեղանների առկայության, ինչպես նաև սրահի ծանրաբեռնվածության մասին։
- Պահպանել ներքին կարգապահական կանոններն ու գործարար էթիկայի կանոները:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
- Թիմ ղեկավարելու և կազմակերպչական հմտություններ
- Բարձր հաղորդակցման և բանակցային ունակություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Սթրեսակայունություն և խնդիրների արագ լուծման կարողություն
- Գրագետ խոսք
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Երևանի կենտրոնից ընդամենը 18 կմ հեռավորության վրա, Աշտարակ տանող ճանապարհին, կան 10 հեկտար խնամված այգիներ և թորման գործարան, որտեղ համը ծնվում է հողից, արևից և բնական մրգերից։
Սա պարզապես արտադրություն չէ. սա մի տարածք է, որտեղ բնությունը, լռությունը և լեռնային տեսարանները ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ։
Այստեղ ամեն ինչ իրական է՝ մրգեր, օդ և տպավորություններ, որոնք դուք տանում եք ձեզ հետ։
Այստեղ հայկական մրգերը վերածվում են համի, իսկ համը՝ տպավորության։
Ահարոնյան թորման գործարանը մի տարածք է, որտեղ հայկական բնությունը հանդիպում է եվրոպական թորման մշակույթին՝ ստեղծելով բնավորություն և հոգի ունեցող խմիչքներ։