Սրահի հսկիչ (Անվտանգություն)
ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ
Նկարագրություն
VLV Centre ընկերությունը փնտրում է պատասխանատու և զգոն Սրահի հսկիչ, ով կապահովի սրահի անվտանգության, կարգուկանոնի և բնականոն աշխատանքային ընթացքի վերահսկումը։ Աշխատակիցը պատասխանատու կլինի հաճախորդների և աշխատակիցների անվտանգության պահպանման, ինչպես նաև ներքին կանոնակարգերի կատարման համար։
Պարտականություններ
- Վերահսկել սրահի անվտանգությունն ու կարգուկանոնը
- Հետևել մուտք ու ելքի վերահսկմանը
- Կանխել և արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին
- Վերահսկել անվտանգության կանոնների պահպանումը
- Համագործակցել սրահի անձնակազմի և ղեկավարության հետ
- Հետևել սրահի գույքի և ապրանքների անվտանգությանը
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ուշադրություն և զգոնություն
- Ֆիզիկական պատրաստվածություն
- Կարգապահություն և սթրեսակայունություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Անվտանգության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
- Մրցակցային աշխատավարձ
- Կայուն աշխատանքային միջավայր
- Մասնագիտական աճի հնարավորություն
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։