Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սրահի ընդունարանի աշխատակից (Receptionist)

Garage Masters' Mall

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 120,000 ֏
Դրույք` Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
04.09.2026

Նկարագրություն

Փնտրում ենք Ընդունարանի աշխատակից, ով տեղում և առցանց հարթակներում Հաճախորդներին կներկայացնի «ԳԱՐԱԺ ՄԱՍՏԵՐՍ ՄՈԼ»-ի ծառայությունները և առևտրային տարածքների մասին տեղեկատվությունը։

Պարտականություններ

  • Լսել հաճախորդներին, պատասխանել նրանց հարցերին, անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել, ուղեկցել համապատասխան բաժին,
  • Պատասխանել հեռախոսազանգերին, Հաճախորդներին տրամադրել ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն՝ ըստ Ընկերությունում սահմանված ձևաչափերի,
  • Սպասարկել թվային հարթակները (Gmm.am, Facebook, Instagram, WhatsApp)՝ արագ և գրագետ կերպով պատասխանելով հաճախորդների հարցերին,
  • MS Excel-ով վարել հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքների համար նախատեսված տվյալների բազա,
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից բանավոր և/կամ գրավոր հանձնարարված և պաշտոնից բխող այլ պարտականություններ/գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձը հաճախորդների սպասարկման կամ հարակից ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • MS Excel -ի բազային գիտելիքներ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ 10։00-16։00 և 16։00-22։00 (երկու հերթափոխով աշխատելու պայմանը ՊԱՐՏԱԴԻՐ է)։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Մազմանյան փողոց, 1
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
011285010

Գրեթե կես դար ավտոմեքենաների և պահեստամասերի ձեռք բերման միակ տեղը Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում գտնվող լեգենդար Ավտոսերվիսն էր:

Մեքենա գնելու, այն ստանալու ու սպասարկելու հաճույքը կարելի էր վայելել այդ հարմարավետ և հյուրընկալ վայրում, որը Ավտովազի միակ ներկայացուցիչն էր Հայաստանում: Ժամանակներն անցան, բայց «Սերվիսի խաչմերուկ» անվանումը մնաց մարդկանց դրական հիշողության մեջ: Ինչ անվանում էլ տանք այս հասցեին, միևնույնն է, այն դեռ երկար կմնա որպես «Սերվիսի խաչմերուկ»: Իսկ այժմ հենց նույն վայրում է գտնվում Գարաժ Մաստերս Մոլը՝ 21-րդ դարին համարժեք ձևով փոխարինելու նախկին Ատվոսերվիսին։

Գարաժ Մաստերս Մոլի 40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 650 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման կետեր, ավտոլվացման կետեր, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ, սուպերմարկետ, խաղավայր, սրճարան, Food Court, վիրտուալ իրականության խաղեր։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում