Սրահի ադմինիստրատոր
Իննոթեկ Մարկետ
Նկարագրություն
ՙՙԻննոթեկ Մարկետ ՚՚ ընկերությունը հրավիրում է միանալ իր արագ զարգացող և դինամիկ թիմին: Մենք փնտրում ենք Սրահի ադմինիստրատորի, ով կմիանա մեզ՝ Գարաժ մոլի նոր վերաբացվող Total Tools խանութ-սրահում։
Պարտականություններ
- Գրանցել վերանորոգվող գործիքներ 1C ծրագրում՝ ճշտելով երաշխիքի առկայությունը,
- Ոչ երաշխիքային գործիքների վերանորոգման գնի և մանրամասների նախօրոք համաձայնեցում հաճախորդի հետ,
- Վերանորոգված գործիքների վերջնական գրանցում և հաճախորդին տեղեկացում,
- Երաշխիքային սպասարկված գործիքների հաշվետվություն Չինաստանի համար, օգտագործված պահեստամասերի փոխհատուցման նպատակով,
- Նոր ստացված պահեստամասերի մուտքագրում 1C և դասավորում,
- Պահեստամասերի վաճառքի ձևակերպում (մեծածախ, մանրածախ), դրամարկղի վարում, դեբիտորական պարտքերի վերահսկում(ժամանակին մարում),
- Անհրաժեշտ պահեստամասերի պատվերի ձևակերպում,
- ՀԴՄ հաշվետվության կազմում:
Պահանջներ
- աշխատանքային փորձը ցանկալի է
- 1C ծրագրի բազային իմացություն,
- Excel-ի իմացություն,
- Սպասարկման և հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ուշադրություն և ճկունություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 10։00-18։00, 6-օրյա։
Աշխատավայրի հասցե՝ Աջափնյակ, Մամզանյան 1 /Գարաժ մոլ/։
«Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նորարարական ուղղություն՝ INNOTEK-ը, ստեղծվել է շինարարության ոլորտում ժամանակակից և արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով։ Մենք տրամադրում ենք ոչ միայն որակյալ շինանյութ, այլև գործիքներ ու պայմաններ՝ մասնագետների աշխատանքը հեշտացնելու և նրանց մասնագիտական աճը խթանելու համար։NNOTEK բրենդը ստեղծվեց 2024 թվականին՝ որպես արձագանք շուկայի նոր մարտահրավերներին։ Մայիսի 22-ին տեղի ունեցավ մեր նոր գործարանի բացումը
INNOTEK MARKET-ը ներկայացնում է շինանայութի մասնագիտացված խանութ-սրահների ցանց Երևանում և մարզերում։Մեր դինամիկ և զարգացող թիմը օր օրի ընդլայնվում է, առաջարկելով բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մենք ձգտում ենք ստեղծել վստահելի և երկարաժամկետ համագործակցություն՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, նորարարության և պատասխանատվության վրա։