Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սրահի Ադմինիստրատոր

H2O Beauty Lounge

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Նորաձևություն, Գեղեցկություն
Վերջնաժամկետ`
13.06.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

H₂O Beauty Lounge-ը փնտրում է ժպտերես, բարեկիրթ, կենսուրախ և բարետես արտաքինով աղջիկ` սրահի աշխատանքները ղեկավարելու և ադմինիստրատորի հաստիքի համար:

Պարտականություններ

  • Պատասխանել հեռախոսազանգերին
  • Կիրթ և գրագետ հաղորդակցում հաճախորդների հետ
  • Սրահում առաջարկվող պրոցեդուրաների ճիշտ ներկայացում
  • Սրահի աշխատանքի կազմակերպում և կառավարում
  • Հետևել սրահի կարգ ու կանոնին

Պահանջներ

  • կրթությունը` միջին մասնագիտական կամ բարձրագույն
  • աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • անգլերենի իմացությունը ցանկալի է
  • Microsoft office փաթեթի տիրապետում
  • հաղորդակցման հմտություններ
  • պարտաճանաչություն, բծախնդրություն և սթրեսակայունություն
  • միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը` հնգօրյա։

Աշխատանքային ժամերը` 10:00-20:00։

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Սարյան 16/16 Սարյան 16/58 Բաղրամյան 89
Phone
Հեռ.
091616161
H₂O Beauty Lounge-ը ստեղծվել է 2016թ-ին: Տարիների քրտնաջան աշխատանքի, պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ հասցրել ենք սիրվել շատերի կողմից՝ դառնալով Երևանի լավագույն գեղեցկության սրահներից մեկը: Մեր նպատակն է մատուցել որակյալ ծառայություններ, գոհացնել յուրաքանչյուր հաճախորդի և ստեղծել տարբերվող սպասարկում այս ոլորտում: Ներկա պահին ունենք 3 սրահ, որտեղ կարող եք օգտվել մատնահարդարման, ոտնահարդարման, մազահեռացման( էլոս, շուգարինգ, ոսկ), դիմահարդարման, վարսահարդարման, հոնքերի շտկման, խնայի, միկրոբլեյդինգի, ականջի դակման և կոսմետոլոգիական մի շարք ծառայություններից: Մեր հասցեներն են` Սարյան 16/16 Սարյան 16/58 Բաղրամյան 89 Մեր հեռախոսահամարներն են` 091-61-61-61 095-61-61-61 012-61-61-61 091-15-61-61 Դարձի՛ր մեր մեծ ընտանիքի անդամ Սիրով` H₂O Beauty Lounge
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում