Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սպասուհի

Grand Hotel Yerevan

Ոլորտ` Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ` 25.05.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կատարել հյուրանոցի սենյակների մաքրման աշխատանքներ, ուշադրություն դարձնելով հիմնարկի մաքրության և պահպանման կանոններին։ Աշխատանքի մեջ ներառում է անկողնու սպիտակեղենի փոխելը և պատրաստելը, ապահովել սենյակների և միջանցքների մշտական մաքրությունը։

Պարտականություններ

  • Մաքրել սենյակներ, միջանցքներ,սպասուհիների համար նախատեսված հատվածը։
  • Պահպանել սպասուհիների սենյակների ապրանքների ճիշտ դասավորվածությունը և քանակը։
  • Սպիտակեղենը և սրբիչները փոխել երկու օրը մեկ անգամ,բայց եթե սպիտակեղենը կամ սրբիչները կեղտոտ կամ անհարթ լինի փոխել անմիջապես։
  • Սենյակների կահույքը, անկողինը և լոգարանի պարագաների կարգը և մաքրությունը միշտ պահպանել ըստ հյուրանոցի ստանդարտների։
  • Լոգարանի պարագաների վերջանալու պես անմիջապես պետք է փոխել։ Բայց եթե հեղուկների տարաներում կիսով չափ կա,այդ պարագայում պարագաները դնում ենք լոգարանում, իսկ նորը դնում ենք լվացարանի մոտ։
  • Աղբազատել սենյակները, մաքրել մոխրամանները և տեղավորել համապատասխան հատվածում:
  • Փայլեցնել կահույքը և սարքավորումները։
  • Օգտագործել համապատասխան սարքավորումներ։
  • Լվանալ պատուհանները,պատերը, առաստաղը,փայտից կահույքը։
  • Առաքել և ստանալ լվացքատնից սպիտակեղենը կամ հյուրերի շորերը։
  • Պահպանել հյուրերի գաղտնիությունը։

Հավելյալ նշումներ

Գրաֆիկով սահմանված աշխատանքային օրեր և ժամեր։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում