
Սպասարկող գործակալ
Գրանդ Տուրինգ
Նկարագրություն
Սպասարկող գործակալը իրականացնում է հաճախորդների սպասարկում և վաճառք Women's secret, Springfield կամ Original Marines խանութ-սրահներում։
Պարտականություններ
- Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին և բացահայտել նրանց կարիքները,
- Իրականացնել սպասարկում և վաճառք,
- Իրականացնել վաճառքի գործարքը նաև ծրագրով,
- Կազմակերպել պահեստային ապրանքների ճիշտ դասավորվածությունը,
- Լավ իմանալ տեսականին և ընթացիկ զեղչերը։
Պահանջներ
- Ցուցաբերել բարձր պարտաճանաչություն հաճախումների և այլ գործառույթների մեջ,
- Արդյունավետ աշխատել թիմում,
- Հաճախել վաճառքի դասընթացներին,
- Լինել կոկիկ և հետևել աշխատանքային կանոնակարգին։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 8 ժամյա կամ 6 ժամյա, 2 հերթափոխով՝ 10։00-22։00։