Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սպասարկող - գանձապահ

«Թել-Սել» ԲԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
13.06.2025

Նկարագրություն

Telcell ընկերությունը հրավիրում է իր` էներգիայով լի և ստեղծարար թիմին միանալու աշխույժ սպասարկող-գանձապահների՝ Ընկերության Աբովյանի և Երևանի սպասարկման կետերում հաճախորդների սպասարկում իրականացնելու, Telcell օգտատերերին օգնելու պրոդուկտներն ավելի արագ և հարմարավետ կերպով կիրառել։

Պարտականություններ

  • Իրականացնել վճարումների ընդունում՝ կանխիկ դրամի միջոցով,
  • Մուտքագրել վճարումների, հաճախորդների, այլ գործարքների տվյալները․ այստեղ կարևոր է ՀԾ իմացությունը՝ տվյալների պահպանման, գործարքի իրականացման և անդորրագրերի ճշտությունն ապահովելու համար,
  • Մատուցել բարեխիղճ և գրագետ ծառայություն հաճախորդներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին, անհատապես լուծելով նրանց խնդիրները, հետևաբար և ստեղծել դրական կապ հաճախորդի հետ,
  • Վարել դրամարկղային գրքեր, կատարել գրանցումներ, կազմել կանխիկ դրամի մուտքի և ելքի փաստաթղթերը,
  • Կատարել աշխատանքից բխող այլ գործառնություններ։

Պահանջներ

  • Կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ այլ համապատասխան ոլորտներում,
  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը,
  • MS Office փաթեթի իմացություն, ՀԾ-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն /մենք ապահովում ենք վերապատրաստում նախքան աշխատանքի անցնելը/,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն, կոնֆլիկտային իրավիճակներին սթափ արձագանքելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Թել-Սել ՓԲԸ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր հետաքրքրված մասնագետներին, սակայն կապ է հաստատվելու միայն ընտրության նախնական փուլն անցած դիմորդների հետ։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ օրումեջ՝ 10։00-ից 21։30։

Աշխատանքի անցնելուց առաջ իրականացվում է ուսուցում և պրակտիկա։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
060272223

Telcell-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի վճարահաշվարկային շուկայում 2007-ից սկսած։ Ընկերությունն ունի 350-ից ավելի աշխատակից, ովքեր միասին զարգացնում են բրենդի պրոդուկտները։

Ինչով ենք մենք զբաղվում

Telcell-ը վճարահաշվարկային ծառայություններ մատուցող էկոհամակարգ է, որի հիմնական պրոդուկտներից մեկը Telcell Wallet հավելվածն է։ Մենք այն անընդհատ բարելավում ենք, որպեսզի օգտատերերը ծառայությունների ամբողջական սպեկտր ստանան։

Էկոհամակարգի զարգացման համար մեծ նշանակություն ունեն նաև մյուս ենթաբրենդները՝ BON by Telcell, Telcell Business, Telcell Terminal, Telcell Market (գործընկեր), Telcell Inkasatsia (գործընկեր)։ Պրոդուկտներն անընդհատ ավելանում են, և աշխատանքը դրանից էլ ավելի հետաքրքիր է դառնում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում